Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների

Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների
11.11.2023 | 20:08

Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց, ասելով.

«Եթե 2020 թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:

Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին` Ալիևը երազել անգամ չէր կարող:

Հարիֆների մի զանգված էլ կարծում են, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսե´ք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին:

Վարչապե´տ Նիկոլը, եթե 2016 թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ):

Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների:

Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա:

Իսկ չե՞ն մտածել արդյոք, որ 2018 թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրիական իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն:

Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին (իհարկե համապատասխան վայրերում)` համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով:

Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ



Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ