Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մեծ հրդեհի բռնկումից առաջ

Մեծ հրդեհի բռնկումից առաջ
15.09.2023 | 08:42

Կգա մի պահ, երբ մեր տարածաշրջանը կբաժանվի երկու թշնամական դաշինքների միջև. մի կողմում կլինեն Ադրբեջանը իր հովանավոր Թուրքիայի հետ միասին և Իսրայելը, մյուս կողմում՝ Իրանը Ռուսաստանի հետ միասին, իսկ Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի պարագան որոշվում է հիմա։ Երբ հստակ լինի, թե որ երկիրը որ դաշինքում է, դրանից հետո արդեն ոչինչ չի խանգարի տարածաշրջանում նոր ու մեծ հրդեհի բռնկվելուն։ Արևմուտքը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանն ու Իրանը մնան միայնակ, և Հարավային Կովկասի համար նրանց պայքարն անհեռանկար լինի։

Դժվար է լինելու մեզ համար, չափազանց դժվար:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ