Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Սերժ Սարգսյան. Ալիևը չի հաղթել հայկական բանակին, նա հաղթել է ապիկար իշխանություններին

Սերժ Սարգսյան. Ալիևը չի հաղթել հայկական բանակին, նա հաղթել է ապիկար իշխանություններին
17.02.2021 | 14:36

Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ հայկական բանակը, ոչ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» հարցազրույցում:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երրորդ նախագահն ասել է. «Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականերին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը փաստորեն պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-2018թթ., և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու»:


«Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարաված չէ, նա գիտի, թե ում է հաղթել և այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և Ռոբերտ Քոչարյանը, և ես, բազմաթիվ այլ մարդիկ, գեներալներ, սպաներ մեծ դերակատում են ունեցել, կապիտուլյատն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել, այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը», - ասել է Սարգսյանը:

Դիտվել է՝ 7931

Մեկնաբանություններ