Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է բացել երկաթուղային կապը Հայաստանի հետ

Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է բացել երկաթուղային կապը Հայաստանի հետ
10.02.2021 | 15:36

Աբխազիայի խորհրդարանը դիմել է ՌԴ Պետդումային՝ նշելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին:

Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուայի խոսքով՝ Աբխազիան միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանը սկսեց քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը՝ Աբխազիան չպետք է անտարբեր մնա:

Դիտվել է՝ 2713

Մեկնաբանություններ