Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանը փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է ունենալու դեպի Ռուսաստան

Հայաստանը փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է ունենալու դեպի Ռուսաստան
04.02.2021 | 14:12

Հայաստանը փետրվարի 15-ից օրական չորս կանոնավոր չվերթ է ունենալու դեպի Ռուսաստան՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երեկ ՌԴ կառավարությունը որոշումն արդեն կայացրել է։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց․ «Նախկինում, որ պայմանավորվել էիք Ռուսաստանի և Բելառուսի գործընկերների հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր համարվում, երեկվա այդ որոշմամբ, ես կարծում եմ, որ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից ունենալու ենք օրը 4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան»։ Փոխվարչապետն ընդգծեց, որ փետրվարի 1-ից՝ Հայաստանից մեկնել է օդային ուղիներով՝ երկու օդանավակայանով, 3 900 մարդ, ժամանել՝ 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվն, ըստ Մհեր Գրիգորյանի, 1423-ն է, հայկական անձնագրերով Հայաստան ժամանածներինը՝ 1263։

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ