Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հանցագործություն չէ՞ հանուն քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն

Հանցագործություն չէ՞ հանուն  քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն
26.11.2013 | 10:25

Առնվազն տարօրինակ են գենդերային հավասարության շուրջ մեր երկրում ծավալված բանավեճերը, քանզի դժվար է պատկերացնել, որ ազգը, նորմալ հայն ընդունեն այլասերվածություն պարտադրող օրենքի դրույթները: Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես հերթական անգամ շողոքորթել է Եվրոպային: Դե, եթե Եվրոպան գենդերական է, միասեռական, համարակալել է ծնողներին, ապա մենք ումի՞ց ենք պակաս: Երևում է, որ այդ սրբապիղծ ակտի ընդունմանն աջակցած «օրենսդիրները» տեքստը չեն էլ կարդացել: Համենայն դեպս ըստ մեր թղթակցի անմիջական հարցումների, խորհրդարանի պատգամավորների մի զգալի մասն այդպես էլ գլխի չի ընկել, թե ինչ են գենդերը և դրա վրա հենված հավասարությունը: Ընդունում են օրենքը, առանց խորանալու դրա էության ու հետևանքների մեջ: Թքած ունեն և՛ ժողովրդի, և՛ պետության վրա: Այդուհանդերձ, չես էլ ուզում հավատալ, որ որևէ հայ պատգամավոր, օգտվելով գենդերային հավասարության պայմանավորած «իրավունքից», թող գռեհիկ չհնչի, կամուսնանա իր… դստեր հետ: Օրինականորեն: Զագսով: Հարսանիքով: Կամ պատգամավորուհին իր առագաստը կկիսի… հարազատ որդու հետ: Նույն կարգով:
ՈՒրիշ հարց է, եթե հայոց ղեկավարությունը ամեն ինչ աներ, որ Հայաստանից արտագաղթեին հենց գենդերամոլները, ոչ թե նորմալ մարդիկ: Գոնե հնարավորություն կստեղծվեր երկիրը մաքրելու արդեն «եվրոպականացած» ներքին սեռազուրկ հոմոներից, լեսբուհիներից, տրանսսեքսուալներից ու դրանց մյուս գարշելի տարատեսակներից:
Մի՞թե պարզ չէ, որ համաշխարհային գլոբալիստներն առաջին հերթին սոդոմական Եվրոպայում իսկապես իրագործում են իրենց սեփական հակաքրիստոնեական «քաղաքակրթական» նախագիծը, որի նպատակն է մարդուն դարձնել անասնական մի արարած՝ զուրկ բարոյական չափանիշներից, երբ վերանում են հայր-մայր-ժառանգ, ընտանիք, հայրենիք, պատիվ և այլ ավանդական հասկացությունները: Արժե՞ կուրորեն թե ծառայամտաբար տուրք տալ նման այլասերիչ «պատգամներին»:
Եվ սա դեռ ամենը չէ: Տեսեք, ինչն է հաջորդելու միասեռականության ու նրա տարատեսակների տարածմանը Եվրոպայում ու առհասարակ Արևմուտքում: Գոյություն ունի ԱՄՆ-ի հոգեբուժական ասոցիացիա, որը երկրի հոգեբույժների առաջատար պրոֆեսիոնալ կազմակերպությունն է և նշված ասպարեզում խոշորագույնը աշխարհում: Այս կազմակերպությունը պարբերաբար հրատարակում է «Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ուղեցույց» (DSM), որը հեղինակավոր տեղեկատու է և առաջարկում է ստանդարտացված չափանիշներ, որոնց հիման վրա տրվում են ախտորոշումներ՝ անհրաժեշտ պարզաբանումներով: Մասնագիտական կողմնորոշումից բացի, նա իր ազդեցությունն ունի նաև իրավական ու դատական պրակտիկայի վրա:
Ահա և, 2013 թվականի ուղեցույցում մանկապղծությունը (պեդոֆիլիա) հոգեկան խանգարում ճանաչելու հետ մեկտեղ առաջին անգամ հիշատակվում է որպես «մանկապղծական սեռական կողմնորոշում», ինչը, և սա է ամենաարտառոցը, տեղեկատուն կազմողների կարծիքով, չի համարվում հիվանդություն:
Ի՞նչ է սա նշանակում: Եթե բժշկագիտական նման հեղինակավոր հրատարակությունում հավաստվում է «մանկապղծական սեռական կողմնորոշումը», ապա բոլոր այն միջազգային տարաբնույթ հաստատությունները, որոնք արգելում են խտրականությունը ըստ սեռական կողմնորոշման, նույն կրքոտությամբ միասեռականների շահերի պաշտպանության հետ մեկտեղ կպաշտպանեն նաև մանկապիղծների շահերը: Հայտնի է, որ եվրոպացի մանկապիղծներն իրենց «գործունեության» մեջ առաջնորդվում են միասեռականության լեգալացման գործընթացի հաջողություններով: Եվ ամերիկացի հոգեբույժների ներկա խիստ վտանգավոր «հայտնագործությունը» կարող է խթան ծառայել մանկապղծության ապաքրեականացման համար: Իհարկե, եթե խոսքը վերաբերում է ընդամենը «սեռական կողմնորոշմանը», ապա դա կարելի է դիտել սոսկ որպես «վարքի նորմ», և արդեն մանկապիղծ չհամարվող անձը կարող է, այսպես կոչված, կոնսենսուալ սեռական հարաբերության մեջ մտնել երեխայի հետ (այսինքն՝ նրա համաձայնությամբ): Ասել է՝ մանկատենչ քեռին կարող է իր կրքերին հագուրդ տալ ոչ թե բռնությամբ, այլ անմեղ երեխային՝ տղա թե աղջիկ, կարևոր չէ, գրավելով, ասենք, նվերներով: Դե՜, այդպիսին է քեռու «սեռական կողմնորոշումը», ինչը հոգեկան շեղում չէ և բուժման կարիք չունի, ուրեմն ենթակա չէ քրեական պատասխանատվության:
Մի՞թե հայ գենդերասերները չեն պատկերացնում, թե ուր կտանի մեր ժողովրդին իրենց այդ թուլակամ «հակումը»: Հանցագործություն չէ՞ հանուն քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն, տեղի տալով գլոբալիստների աշխարհանվաճ նենգ մտահղացումներին:


Սևակ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ