Հունգարա-ադրբեջանական գործարքի մասին շատ է գրվել, թմբկահարվել է համարյա ողջ աշխարհով մեկ: Այդ թմբկահարումից տուժե՞լ են արդյոք Ադրբեջան կոչված պետության ղեկավարի հեղինակությունը, միջազգային վարկանիշը։ Հազիվ թե: Այն, ինչ հանձնելու եմ թղթին, ո՛չ այդ վարկանիշի, ո՛չ Ալիևի էշության և ոչ էլ Սաֆարովի հերոսացման մասին է: Աշխարհը խոսեց, դատապարտեց (ինչպես հայտնի ֆիլմում Մ. Մկրտչյանն էր ասում Շուրիկին` «Նա կգոռա, կդիմադրի, կսպառնա, անգամ կկծի, ոչինչ, դա սովորություն է»), բայց աշխարհի այդ քննադատությունից ո՛չ Ալիևի էությունը փոխվեց, ո՛չ էլ նրա հակահայ կեցվածքը: Գայլը գառ չի դառնա: Բայց չեմ կարող չնշել մի բան` Ալիևը հսկայական ծառայություն մատուցեց հայ ժողովրդին: Իր այդ քայլով փաստեց` Ղարաբաղը, անկախ պետության կարգավիճակից բացի, ուրիշ որևէ կարգավիճակ չի կարող ունենալ աշխարհում:
Աշխարհը ոչ պակաս դատապարտեց նաև Հունգարիա պետությանը, նրա վարչապետին: Եվ համաշխարհային քննադատությանն ի պատասխան, վարչապետ Օրբանը ինչ-որ միջազգային, թե Ժնևի կոնվենցիա էր հիշում, որը թույլ է տալիս դատապարտյալի արտահանձնում: Օրբանը համարյա հասկացնում էր, թե ես ինչ անեմ, որ Ալիևն իրեն այդպես է պահել: Եվ Օրբանը դա ասում էր շատ նրբանկատ, մեղմ ձայնով: Կընդունեի Օրբանի նման դիրքորոշումը, եթե մարդկային բանականության սահմանները տեղավորվեին ուղեղումս: Եվ այդ բանականությունը հարցադրում է` արդյո՞ք Օրբանը միայն իր պետության շահն էր փնտրում և այդ պատճառով էր այդքան մեղմ արտահայտվում, թե՞ դրա հետևում կան նաև ուրիշ գաղտնի բաներ, ինչն իսկույն կբացահայտեր Ալիևը, եթե Օրբանն այլ պիտակավորում տար նրան: Եվ դրանից հետո Ալիևը հրապարակ չէ՞ր նետի այդ գաղտնի գործարքի էլ ավելի մութ ծալքերը: Կասեմ` այո, որովհետև Ալիևը տղայական, գյադայական մակարդակից դենը չի անցել և կասեր Օրբանին` եթե այդպես շարունակես, կասեմ մնացած էլ ավելի գաղտնի բաների մասին: Բայց որ մի օր մեմուարներ գրելիս այդ բացահայտումն Ալիևը կանի, չեմ կասկածում, որովհետև, մի կողմից, դրանով ցույց կտա եվրոպական դիվանագիտության ներկա կաշառվածությունը (մի՞թե այսօր Եվրախորհրդում բարձրաձայն չի թմբկահարվում խավիարային կաշառվածությունը), մյուս կողմից` կցանկանա ցույց տալ մուսուլմանական աշխարհին իրողությունը` ցանկացած պահի կարող եք գնել Քրիստոսին վաղուց մոռացած եվրոպական շակալներին:
Թալեյրանի կյանքը «միջազգայնագետ» Ալիևն անշուշտ լավ է հասկացել: Եթե ֆրանսիացի դիվանագետը կարող էր խաբել անգամ Նապոլեոնի պես մեկին, Ալիևն ինչո՞ւ չպիտի կարողանար խաբել Օրբանին: Ասում են, որ Նապոլեոնի հետ կնքվելիք ցանկացած պայմանագրում հօգուտ մյուս կողմի (մյուս կողմում դարձյալ եվրոպական դիվանագետներ էին) ստորակետի տեղն անգամ փոխելու համար Թալեյրանը կաշառք էր վերցնում: Իսկ Օրբանն ինչո՞վ է պակաս Թալեյրանից, կամ Ալիևն ինչո՞վ է ավելի եվրոպացի կաշառատու դիվանագետներից: Օրբանը հավանաբար պակաս է նրանով, որ Թալեյրան չէ, և ոչ էլ ի վիճակի է այնպիսի պայմանագիր կապելու, որ ստորակետի տեղը փոխելով Ալիևից շորթեր: Բայց որ Ալիևն ավելին է, քան շատ եվրոպացի դիվանագետներ, հաստատ է: Ալիևը մուսուլման է: Եվ ինչ մի ազնիվ մուսուլման է ասել` եթե մուսուլմանը երդվում է Ղուրանի վրա` չհավատաս, և մեկ էլ` թուրքական մի հայտնի ասացվածք` եթե փող ունենամ, մոլլայի հետ անգամ մեջիթում կկենակցեմ (նրա ասած թուրքերեն բառը հասկանալի պատճառներով փոխարինել եմ ավելի բարեկիրթ բառով): Այսինքն, թուրքի համար մոլլան էլ սրբություն չէ: Եթե մոլլայի հետ կարելի է մեջիթում կենակցել, ապա ինչու չի կարելի... Այդ տրամաբանությամբ ղեկավարվելով էլ Ալիևը Սաֆարովի արտահանձնման պայմանագրից դուրս անձամբ ֆինանսապես կենակցել է Օրբանի հետ: Թե քանի հարյուր միլիոն կամ քանի միլիարդ դոլարով, դժվար է ասել: Այ դրա համար էլ Օրբանը քաղաքավարի է խոսում արտահանձնման, Ալիևի և գործարքի մնացած նուրբ կողմերի մասին: Ոչ հեռավոր ապագայում «տղա» Ալիևն անպայման կխոսի այդ մասին:
Իսկ Օրբանը հանուն իր պետության շահի չէ, որ գնացել է նրա բարոյազրկման ճանապարհով:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ