«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Սիրիահայության փրկությունը զենքն է

Սիրիահայության փրկությունը զենքն է
15.10.2012 | 14:19

Ինչպես Ղարաբաղն էին պաշտպանում հայերը, այդպես էլ հայությունը պիտի պաշտպանի Սիրիան, այսինքն հայությանը

Ամիսներ առաջ գրել էի, որ Ասադը չի տապալվելու, որքան էլ դժվար լինի նրա վիճակը, միևնույն է, նա հաղթելու է:
Անցած մեկուկես տարին ցույց է տալիս, որ Սիրիայի ամբողջ ժողովուրդը չէ, որ դեմ է Բաշար Ասադին: Եթե Մուբարաքին դեմ էին Կահիրեի հրապարակը լցված միլիոնավոր մարդիկ, ապա Ասադի պարագայում այդպես չէ: Բացի զինվորականներից Ասադին պաշտպանում են ժողովրդական լայն զանգվածները, այլապես Ասադն այդքան երկար չէր դիմանա: Ասադի հակառակորդը սիրիացի ժողովուրդը չէ, այլ ամբողջ Արևմուտքը և նրա «անհավատարիմ շունը» (այդ արտահայտությունը վերցված է ամերիկացի մի լրագրողից), որը ստեղծված վիճակում փորձում է սեփական ոսկորը թռցնել Սիրիայի հնարավոր բզկտվող մարմնից: Որ Սիրիան չէր կարող ստեղծված բարդ վիճակում ռմբակոծել Թուրքիայի տարածքը, չի կարող ժխտել բանական և ոչ մի արարած: Բայց որ Թուրքիայի պատվերով կարող էր «ազատագրական» բանակը պայմանավորվածության համաձայն ռմբակոծել նրա տարածքը, դա հասկանալի է: Մեկ թուրքն է ֆաշիստի համար օրինակ ծառայում, մեկ ֆաշիստի հնարանքն է թուրքի համար ուսանելի: Մի՞թե հիտլերականները չէին լեհական բանակի համազգեստով հարձակվում Գերմանիայի վրա, ինչը որպես պատրվակ օգտագործելով` Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա: Այսօր նույն մեթոդով թուրքը չի կարող գործել հասկանալի պայմաններով, ուրեմն մնում է հրթիռակոծությունը: Թուրքիայից բացի «ազատագրական» (իրականում` վարձկան) բանակին օգնում է ամբողջ Արևմուտքը, ԱՄՆ-ը, անգամ մի շարք արաբական երկրներ:
Ասվածից երևում է, որ Սիրիայի ժողովուրդը չի կռվում Սիրիայի ժողովրդի դեմ, այլ նրա հավաքագրված մի մասը, վարձկանների օգնությամբ կռվում է սեփական երկրի դեմ:
Այդ մեկուկես տարվա ընթացքում հայկական համայնքը պահպանում էր դրական չեզոքություն: Ճիշտ էր դա, թե ոչ, դժվար է միանշանակ պատասխանել: Եթե լիբանանյան քաղաքացիական տասնհինգամյա պատերազմի ընթացքում հայերի չեզոքությունը ճիշտ էր, որովհետև այդ կռիվը նույն դավանանքը պաշտող ժողովրդի կրոնական տարբեր ճյուղերի միջև էր, ապա Սիրիայում այդպես չէ: Ազգաբնակչության հիմնական մասը (նաև սիրիական բանակի) կազմող սուննիները Ասադին դեմ չեն, Ասադին դեմ չեն նաև այլ դավանանքի սիրիացիները: Բոլորի համար (նկատի ունեմ հայերիս) պարզ է, որ, Աստված մի արասցե, Ասադի տապալումից հետո հայերի հարցը Սիրիայում մեկընդմիշտ լուծված կլինի: Հայկական համայնքի մեկընդմիշտ լուծման գործին է ուղղված Թուրքիայի նպատակը:
Հետևաբար նման պայմաններում հայկական համայնքն իրավունք ունի շարունակելու չեզոքությունը: Չենք կռվում, ոչնչացվում ենք: Ասադի պարտության դեպքում, որպես համայնք, հիմնովին ենք ոչնչանալու Սիրիայում:
Եվ այդ վտանգի ազդանշանն է բարձրացրել իր «ՏՕՏ. մեր նավը կընկղմվի՞» հոդվածում Մանվել Քեշիշյանը, որը տպագրվել էր «Ազգ»-ում:
Վերնագիրը շատ դիպուկ է, ոչ թե խորտակվում է, այլ ընկղմվում է, այսինքն կամաց-կամաց նավը սուզվում է, և նրա ուղևորների ճակատագիրը պարզ է. հնարավորության դեպքում թողնել նավը, դրա բացակայության դեպքում` գնալ նավի հետ ջրի հատակը:
Որպեսզի այդ համայնքը չկործանվի, չվերանա Սիրիայից, ելքը մեկն է. սիրիահայերն այդ երկրի լիարժեք քաղաքացիներն են, երկրին սպառնացող վտանգի դեպքում քաղաքացին պարտավոր է կանգնել իր երկրի, նրա օրինական ընտրված իշխանության կողքին:
Հոդվածագիրը բավականին խելացի դատողություններ է կատարում: Քանի որ հնարավոր չէ բոլորին անդրադառնալ, ուստի կհիշատակեմ ամենակարևոր մտքերը. «Մնաս բարով, Սիրիա... Որովհետև արդեն հայերս համոզում գոյացուցինք, որ մեզի հոս տեղ չմնաց: Այս եզրակացության յանգելնու մեջ որպես հավաքականություն մենք ալ նույնքան հանցավոր ենք, որքան մեզ հոս չուզողները, որովհետև անտեր մնացինք որպես անհար և որպես հավաքականություն: Որովհետև ոչ մեկ տեղական ղեկավար իրապես չհետաքրքրվեցավ, թե ով գնաց, ուր գնաց, ընդհակառակը` Հալեպը առաջին լքողները պատասխանատու դիրքերու վրա գտնվող անձիք եղան»:
Այսինքն այսօր Սիրիայում կատարվում է այն, ինչ համարյա 100 տարի առաջ: Հարուստները փախչում են, ազգի անվտանգության համար պատասխանատուները լքում են ազգին, և մնացողները ակամայից վերածվում են անպաշտպան հոտի: Միանգամայն ճիշտ շեշտադրում է կատարում հոդվածագիրը: Ազգովին տեր կանգնենք այս գաղութին, նաև արևմտահայության համար, նաև ամբողջ արևմտահայության համար:
Ինչպես Ղարաբաղն էին պաշտպանում հայերը, իմ կարծիքով, այդպես էլ հայությունը պիտի պաշտպանի Սիրիան, այսինքն հայությանը: Սիրիահայությունը այլևս չի կարող չեզոք մնալ, սիրիահայության փրկությունը զենքն է:
Սիրիահայության փրկությունը ամբողջ հայության գործն է: Սիրիահայությունը պիտի ստեղծի մի մարմին, որը իրավունք ունենա բանակցելու Ասադի հետ և զենք վերցնելու իր հայրենիքը (համայնքը) պաշտպանելու համար: Այդ մարմինը կարող է դիմել աշխարհի հայությանը ոչ միայն նյութապես, այլև կամավոր զինվորագրվել զենքով համայնքը պաշտպանելու համար:
Պաշտպանելով հայ համայնքը, մենք պաշտպանում ենք բարեկամ Սիրիային: Կորցնելով Սիրիային (խոսքը Սիրիա անվանը չի վերաբերում, այլ հայ ժողովրդի բարեկամ Սիրիային) մենք կորցնում ենք Մերձավոր Արևելքի հայությանը, որի կորուստը մեր դարավոր թշնամու երազանքն է: Իսպանիայում 1937-ին կռվող սովետական զինվորի արյունը հենց այնպես չանցավ. Հալեպում կռվող հայի արյունը իզուր չի անցնի: Տեղին է նշել Ֆրանսիայում կատարված հակահրեա կամ տեռորին զոհ գնացած մի քանի հրեայի մահը ինչպես էին դատապարտում աշխարհի հրեաները, և անգամ Իսրայելը:
Օգնելով Սիրիային, մենք կապացուցենք շատ կարևոր մի բան, որ իսլամ դավանող ազգերի հետ հայ ժողովուրդը պրոբլեմ չունի: Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը ասածիս մեջ չեն մտնում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ