ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Սարկոզին որոշել է նորից առաջադրվել

Սարկոզին որոշել է նորից առաջադրվել
04.10.2012 | 14:17

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է 2017թ. նախագահական ընտրություններին կրկին առաջադրել իր թեկնածությունը։ Այդ մասին այսօր հայտնել է լոնդոնյան «Դեյլի թելեգրաֆ» պարբերականը։
Թերթը մեջբերել է Սարկոզիի խոսքերը. «Հաշվի առնելով այն աղետալի վիճակը, որում Ֆրանսիան կարող է հայտնվել 5 տարի անց, ես այլ ելք չունեմ, քան 2017թ. հասնել նախագահի աթոռին»։
Ավելի վաղ Սարկոզին հայտարարել էր, որ ընտրություններում պարտվելու դեպքում կհեռանա քաղաքականությունից և կսկսի զբաղվել «փող աշխատելով»։
«Հարցը քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալը չէ։ Հարցն այն է՝ արդյոք ես ունեմ չվերադառնալու բարոյական իրավունք։ Ես չեմ կարող թողնել ֆրանսիացիներին բախտի քմահաճույքին»,- ասել է Սարկոզին։

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ