ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ֆրանսիան կկրճատի ծախսերը և կավելացնի հարկերը

Ֆրանսիան կկրճատի ծախսերը և կավելացնի հարկերը
10.09.2012 | 12:37

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայացրել է երկրի տնտեսության վերականգնման երկամյա ծրագիրը: Հեռուստահարցազրույցի ընթացքում Օլնանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է կրճատել ծախսերը և ավելացնել հարկերը: Միաժամանակ սոցիալիստ նախագահը խոստացել է կանգնեցնել գործազրկության աճը երկրում:

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ