15.07.2016|
12:43
Մհերը գոցեց քարայրի ապառաժ դուռը և որդան կարմիր կտուցով զինավառ Լաո-աղավնին աջ ուսին, Կարմրաշեկ խոյն էլ առաջն արած քայլեց դեպի Երկիր։ Այս շղթայակործան Երկրում, Հայքի հյուսիսում, գարին, խնդրեմ, ընկույզի չափ էր, ծիրանի փողից էլ սրբազնակոչ մարտակոչեր էին հնչում։