«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 
  • Նրանց իրենց տեղը  ցույց տալու ժամանակն է

    Նրանց իրենց տեղը ցույց տալու ժամանակն է

    04.06.2013| 01:20
    Օլիգարխների թեման հայաստանյան իրականության ամենացավալի և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է: Բազմիցս ենք անդրադարձել այն հարցին, որ օլիգարխիկ հասարակությունը չի կարող զարգացող ապագա ունենալ, քանզի ձևավորվող կապիտալը հոսում է մի քանի մարդկանց և նրանց շրջապատի գրպանը` հասարակությանը զրկելով գործարար հարաբերությունները զարգացնելու և առողջ մրցակցություն ստեղծելու հնարավորությունից:
  • Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով

    Օլիգոպոլիկների մահը` ջրային մտրակով

    30.05.2013| 23:07
    Սևակն ինքը հողեղեն էր, միտքը նրա` հրեղեն։ Այո՜, պատը ¥սանձարձակության սիմվոլը¤ մնում է պատ, փչանում է մի լավ ճակատ (պայքարի խորհրդանիշը)։ Այսինքն` պետականությունը ի գործածում է հանձնված մոլեմսխուն կապիտալի բոսերին, այսպիսով` անկախությունն է քոսապատվում, զի բոսերը մոլեգնում և մանգաղում են մայրաքաղաքը, հանրապետությունն էլ` վրադիր։ Ահավասիկ երկիրը կենաց-մահու պայքարի մեջ է օլիգարխիկ ոտնձգությունների դեմ։
  • Երբ այցելում է  «հայի վերջին խելքը» (քաղաքական աթարի ջերմությունը)

    Երբ այցելում է «հայի վերջին խելքը» (քաղաքական աթարի ջերմությունը)

    24.05.2013| 11:30
    Վերջին դարում թուրք ոչնչացնողները կքանստած են, հուսանք` մինչև հազարամյակի վերջը։ Ասպարեզում են ցարական ոսկեկոճակ ասիմիլյատորները և սեփական բռնադատիչները։ Հրաշունչ Հրանտի խորունկ խոսքին հավելենք` նաև արևմտյան թավշյա կեղեքիչները։ (Սուրճը վայելում ենք դառը շոկոլադով և աղի ձողիկներով, ասում են` բարձրացնում է դիմադրողականությունը, փորձենք)։
  • Հանդուրժողական լիբերալիզմով ապականված Եվրոպան

    Հանդուրժողական լիբերալիզմով ապականված Եվրոպան

    23.05.2013| 18:08
    Ըստ երևույթին, Հայաստանում այնքան էին հափշտակված երևանյան ընտրություններով, որ պարզապես անուշադրության մատնեցին խորհրդարանական ընտրությունները… Բուլղարիայում: Ի՞նչ կապ ունի դա մեզ հետ` կհարցնեն ընթերցողները: Կապը խորհրդանշական է. ընտրություններում հաղթած կուսակցությունների մեջ երրորդը … թուրքական է: Այո, այո, էթնիկ թուրքական, դե, բուլղարական թեքումով` «Շարժում հանուն իրավունքների և ազատության» ամպագոռգոռ անունով: Համենայն դեպս, ռուսաստանյան լրատվամիջոցներն անտարբեր չգտնվեցին այս ուշագրավ երևույթի նկատմամբ:
  • Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

    23.05.2013| 18:01
    Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ, իշխանություն-ընդդիմություն պայքարից զատ, գոյություն ունի նաև տեսակի պայքար: Վարչապետ Սարգսյանի ելույթը, դրա արձագանքները և կառավարության ծրագրի քննարկումները ստեղծեցին այն իրավիճակը, երբ հնարավորություն է ստեղծվում տարանջատելու քաղաքական գործիչներին պատեհապաշտներից ու «պղտոր ջրում ձուկ որսացողներից»: Անկախ կուսակցական պատկանելությունից, խորհրդարանականների ելույթներն ապացուցեցին, որ միասնական ծրագրերի, զարգացման հայեցակարգերի և բնակչության տարրական կարիքները հոգալու, խնդիրները լուծելու հարցերի շուրջ հնարավոր է միասնական մոտեցում ցուցաբերել: Ընդունված է ասել, որ հայկական իրականության պայմաններում իշխանությունը չի կարողանում արդյունավետ և գրագետ ծրագրեր ներկայացնել, ուստի և «ճնշված» ընդդիմությունը մշտապես քննադատում և վարկաբեկում է իշխանության գործունեությունը:
  • Դասակարգային պայքարի այժմեականությունը

    Դասակարգային պայքարի այժմեականությունը

    20.05.2013| 23:57
    Պատմությունն ունի կրկնվելու սովորություն: Այս ճշմարտությունը բազմիցս ապացուցվել է` պատճառ դառնալով հեղափոխությունների և քաղաքական ճգնաժամերի: Հասարակական հարաբերությունների զարգացումը մշտապես ուղեկցվել է արտադրողական ուժերի զարգացմամբ և տեխնոլոգիական առաջընթացով, որի հետևանքով էլ հասարակությանը չեն բավարարել կառավարչական մեթոդները, սեփականության բաշխման տրամաբանությունն ու ստեղծված տնտեսական իրողությունները:
  • Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք

    Մեդալի հակառակ երեսը, կամ բանակը մենք ենք

    19.05.2013| 22:08
    Սովետի ժամանակ էլ բանակը էն չէր: Եղբորս պատմածը ամեն անգամ հիշում եմ, երբ մեր բանակում զինծառայող է սպանվում: 1988-ն էր՝ Կիրովում էր ծառայում: Չորս չեչեն էին ծառայում նույն զորամասում: Իրենք` «դեմբել», եղբայրս` նորակոչիկ: Դրանցից ամենաաժդահան եղբորս ասել էր` «Эй, армян, помой раковину»:
  • Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում

    Ի՜նչ մեծ կրակի հետ են խաղ խաղում

    19.05.2013| 18:07
    Կադրերը ողջ գիշեր պտտվել են գլխիս մեջ: Վերցնում են զոհված Լյուքսի դին, դնում, էլի վերցնում, էլի տանում... Եթե մեր երրորդ աչքը բաց լիներ, մենք հաստատ կտեսնինք տղայի մարմնից պոկված, երեք օր աստրալում պտտվող նրա էֆիր մարմինը: Երեք օր այդ մարմինը, մինչ հող դնելը, դեռ կապ է պահում ֆիզիկական մարմնի հետ:
  • Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    Ավագանին պետք է մաքրի ավգյան ախոռները

    17.05.2013| 01:26
    Էլիսի Ավգիաս թագավորը ահռելի քանակությամբ գոմաղբ էր կուտակել յուր սեփական ախոռներում ու կրակն էր ընկել աղբի ձեռքը Ավգիասը։ Ալփեոս և Պենոս գետերը մի օր շրջեց դեպի ավգյան ախոռներ և Հերակլեսին օգնության կանչեց։ Հերակլեսը, հասկանալի է, մաքրեց ախոռները։ Այսինքն, Ավգիոսի դերում այսօր քաղաքապետարանն է, Հերակլեսի դերում էլ` ավագանին։ Եթե չեք մոռացել` Երևանով հոսում են Զանգուն ու Գետառը։
  • «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    «Տուր իշխանություն` փորձիր հավատը»

    17.05.2013| 00:32
    «Ներկան անցյալի շարունակությունն է»: Սա, երևի թե, նշանակում է նաև, որ այսօրվա բազեական սերունդը պիոներ-կոմերիտականների սերնդի շարունակությունն է: Եթե դա այդպես է, ուրեմն, ֆորմալ տրամաբանությամբ, բազեականներն էլ նույն հավակնությունները պիտի ունենան, ինչ այն ժամանակվա «կոմսոմոլները»: Նրանցից շատերին, օրինակ, թվում էր, թե ի վերուստ իրենց ճակատին գրված է շրջկոմի քարտուղար կամ առնվազն բաժնի վարիչ դառնալու գիրը: Իհարկե, ոմանք «ճակատի գրից» չեն խուսափել, թեև, ժամանակի որոշակի սրբագրման ենթարկվելով, շրջկոմի քարտուղարացուն այժմ դարձել է Ազգային ժողովի պատգամավոր կամ էլ որևէ երկրի արտակարգ ու լիազոր դեսպան: Որոշ բացառություններ եղել են, իհարկե: Մի խոսքով, պաշտոնյաների ընտանիքներում պաշտոնավորներ «բուծելու» գործընթացը շարունակական է եղել: