25.04.2014|
11:15
Խորհրդային երկրի կազմաքանդումից հետո մեր լեզվամտածողությունում առաջ եկան նորանոր բառեր, հապավումներ: Գովազդող շատ վահանակների, շինանյութի խանութների վրա գրում էին «եվրոսալիկներ», «եվրոշինանյութ», «եվրոռեմոնտ», և այդ մտածողության ընդլայնման արդյունքում մի օր քյաբաբանոցների, խորովածանոցների վրա կարդացի՝ «եվրոքյաբաբ», «եվրոխորոված»: Ճիշտն ասած, մտածեցի, որ այդ բառերը կարելի է ըմբռնել որպես ճարպիկ առևտրականների պարապ ժամանակ հղացած ստեղծագործական մտքի արգասիք: