ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ, ԲԱՑԻ ՕՏԱՐ ՊՈՆՏԱՑԻ ՊԻՂԱՏՈՍԻՑ, ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՒԴԱՅԻ՞Ն ԵՆՔ ԳՏՆԵԼՈՒ

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ, ԲԱՑԻ ՕՏԱՐ ՊՈՆՏԱՑԻ ՊԻՂԱՏՈՍԻՑ, ՄԵՐ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՒԴԱՅԻ՞Ն ԵՆՔ ԳՏՆԵԼՈՒ
27.11.2009 | 00:00

Միամիտ հարցերը աշխարհի ամենադժվար պատասխանվող հարցերն են, որովհետև իրականում ծագում են այն ժամանակ, երբ պատասխանները վաղուց ու բոլորին հայտնի են, բայց հարց տվող չի գտնվում:
Ի՞նչ ենք սպասում մենք թուրքերից:
Մեր դարավոր ոսոխից:
Մեր քաղաքակիրթ հարևանից:
Ինչո՞ւ հրեաներին Եհովան 40 տարի պտտեց անապատում` նրանց համար Ավետյաց երկի՞րն էր որոնում ու չէր գտնում:
Ինչո՞ւ Մովսեսը ոտք չդրեց Ավետյաց երկիր:
Ինչո՞ւ Ավետյաց երկիր հասան միայն նրանք, ովքեր երբեք Եգիպտոսում ստրուկ չէին եղել:
ՈՒ ի՞նչ եղավ հետո, երբ Պիղատոսը` հռոմեացի կուսակալը, օտարը, լվաց ձեռքերն ու ասաց` դուք որոշեք: Ինչո՞ւ Պոնտացի օտարը տեսավ Հիսուսի անմեղությունը և նրան ազատ արձակեց, իսկ հրեաները յուրայինին չներեցին չգործած մեղքերն ու խաչելության դատապարտեցին անմեղին:
ՈՒ ի՞նչ եղավ հետո` հռոմեացիներից մինչև հոլոքոստ: Քանի՞ անգամ ավերվեց Երշալաիմը մինչև Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմ դառնալը: Ինչո՞ւ Սողոմոնի տաճարից մնաց միայն Լացի պատը: ՈՒ ի՞նչ են հիմա հրեաները լացում այդ պատին հպված` որ Տերը գթա ու իրենց ապրուստի միջո՞ց տա, որ Տերն առողջացնի իրենց անբուժելի հիվանդի՞ն, որ Տերն օգնի ընտանիք կազմել կամ պահե՞լ... Քանի՞ հրեա է Լացի պատի մոտ հիշում իր նախնիների մեղքն ու քավություն խնդրում Աստծո որդուն խաչելու համար: ՈՒ դեռ քանի՞ դար պիտի անցնի, որ Իսրայելը պատերազմից Ավետյաց երկիր դառնա:
Եվ այս ամենի հետ ի՞նչ կապ ուներ օտար Պոնտացի Պիղատոսը, և ի՞նչ կապ` հարազատ աշակերտ Հուդան: Եվ հոլոքոստի հեղինակը Ադոլֆ Հիտլե՞րն էր ու վե՞րջ: ՈՒ նրանք` հրեաները, ոչ մի կապ չունեի՞ն եֆրեյտորից «մայն ֆյուրեր» ընթացքի հետ: ՈՒ նրանք` հրեաները, Հիսուս խաչելու իրենց ու միմիայն իրենց մեղքը քավե՞լ էին արդեն ու մաքո՞ւր էին նրանց ձեռքերն անմեղ արյունից, ինչպես Պոնտացի Պիղատոսի, որ խոհեմաբար լվաց ձեռքերն ու իր վճիռն արձակեց հօգուտ անմեղի, ու նրա հոգուն չէր ծանրանում «Բարաբբա, Բարաբբա» ճիչը:
Ինչո՞ւ երբ Սոկրատեսը սկսեց ուսուցանել` մեղքի առկայության դեպքում մեղավորի որոնումները ինքդ քեզնից սկսիր, կարճ ժամանակ անց ազատ քաղաք Աթենքը որոշեց նրան ցիկուտա հրամցնել:
Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում ինչո՞ւ է մեր գայլը եղել քոսոտ ու անբուրդ, ու ինչո՞ւ ենք օտարներից հայցել ոգու կրակ: Եվ ի՞նչ ենք ստացել` ոգի՞ն, թե՞ կրակը:
Ինչո՞ւ ֆլորենտացիները նախ աստվածացրին իրենց ֆրանցիսկյան հոգևորականին, որ 1494 թ. իրենց քաղաքին վերադարձրեց հանրապետական կառավարումը, իսկ 1498 թ. Ջիրոլամո Սավոնարոլային ու ևս երկու հոգևորականի խարույկ հանեցին:
Ե՞րբ և ինչպե՞ս են ժամանակները սպառում իրենք իրենց:
Ինչո՞ւ Նապոլեոնին տրվեցին հաղթական վերադարձի 100 օրերը, բայց կյանքն ավարտեց սուրբ Հեղինեում:
Ինչո՞ւ մենք ամեն ինչ գիտենք, բայց ինքնանպատակ:
Ինչո՞ւ եզրակացությունների խիզախությունը մեր ավանդույթը չէ:
Ինչո՞ւ մենք ոչինչ չենք սովորում ո՛չ մեր, ո՛չ ուրիշների պատմությունից:
Ինչո՞ւ ենք խրվել-խճճվել մեր միայն օրվա ու պահի խնդիր-լուծումների մեջ ու ավելին համարում ենք անհնար: Մեր հորիզոնի գիծը մեր անցյալո՞ւմ է միայն, թե՞ կխելամտվենք` հորիզոնը ոչ թե թիկունքում տեսնելու, այլ դիմացներս:
Եվ այդքան անցյալից խոսելով` համարձակություն ունենալո՞ւ ենք գոնե մի անգամ ճշմարտությունը հասկանալու-պատկերացնելու-անվանելու:
Ինչո՞ւ ենք խրվել-մնացել զգայական-հուզական հարթության մեջ ու համառորեն չենք ուզում մի քայլ առաջ գնալ ու հասկանալ պատճառները: Որովհետև վախենում ենք, որ, բացի օտար Պոնտացի Պիղատոսից, մեր հարազատ Հուդայի՞ն ենք գտնելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ