Ազգը կործանվում է այն ժամանակ,
Երբ հերոսներին դատում են դասալիքները:
Երբ հայրենասերներին քննադատում են դավաճանները:
Երբ արժանապատիվ քաղաքացիներին ղեկավարում են փողոցայինները:
Երբ բանիմացներին դաս են տալիս տգետները:
Երբ բարոյականության չափանիշներ են թելադրում պոռնիկները:
Երբ անպատժելիորեն ոտնահարում են սրբությունները:
Երբ աճուրդի է հանվում ու ծախվում Հայրենիքը:
Երբ հացկատակ են ուժայինները և կամազուրկ օրինականության պատասխանատուները:
Երբ հիվանդ են խիղճը, բարոյականությունը, արդարությունը, արժանապատվությունը:
Երբ հասարակության մեջ մեծամասնություն է կազմում անձնական ճղճիմ կրքերով առաջնորդվող տգետ ամբոխն ու խաբված խավը:
Միակ ելքն այդ աղետալի և ողբերգական վիճակից դառնում է արդար դատաստանը...
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ