Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը
05.05.2024 | 11:02

Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է կեղծել հայկական բնակավայրերի պատմությունը և յուրացնել ու ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Այս գործելաոճը հանդիսանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։
Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղը: «Գուգլի» տեղորոշման քարտեզներում գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է որպես մզկիթ։
Հարկ ենք համարում նշել, որ բանակավայրում երբեք մզկիթ չի եղել։ Այս քաղաքականությամբ ո՛չ միայն խեղաթյուրվում է եկեղեցու իսկությունը, այլ նաև գյուղի հայկական ինքնությունը։ Նման քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ