ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետություններն ունեն շահեր

Պետություններն ունեն շահեր
11.10.2024 | 06:58

ՈՒ այդ շահերի մատրիցան տնտեսությունն է:

Սա անվիճելի, անսակարկելի ճշմարտություն է:

Երկրի տնտեսական շահի տեսանկյունից, «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը պե՞տք է արդյոք Թուրքիային:

Ո՛չ, պետք չէ:

Ավելին՝ այդ միջանցքը, որը հանդիսանալու է «Միջին

Միջանցք» մեծ ծրագրի մի հատվածը, վնասում է թուրքական տնտեսությանը:

Եվ այդ մասին, Թուրքիայի խորհրդարանում, երկրի նախագահին բացեիբաց ասաց Թուրքիայի արտադրողների ու արտահանողների խորհրդի նախագահ Նաիլ Օլփակը:

Ասаց հետևյալը. «…այժմ, առավելագույնը 48 ժամում թուրքական ապրանքը հասնում է եվրոպական ցանկացած ծայրագավառ:

Ինչների՞ս է պետք կասպիական ուղիով մետաքսի նոր

արևելք-արևմուտք ճանապարհը, որով չինական ապրանքները առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում կհասնեն Եվրոպա ու կդառնան թուրքական ապրանքին մրցակից»:

Իրավիճակ պետք է գնահատել:

Այստեղ է, որ մեզ անհրաժեշտ է աշխատել թուրքական բիզնեսի հետ:

Իսկ Էրդողանի Թուրքիան այն վիճակում չէ, որ հանուն բրիտանա -չինական քաղաքական որոշման, գզվռտվի իր տնտեսական հենասյան` բիզնեսի հետ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ