ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իսկ կա՞ ուրիշ բացատրություն, բացի նրանից, որ Նիկոլ հայադավը կատարում է իր «բարեկիրթ» եղբոր՝ Ալիևի հերթական պահանջը

Իսկ կա՞ ուրիշ բացատրություն, բացի նրանից, որ Նիկոլ հայադավը կատարում է իր «բարեկիրթ» եղբոր՝  Ալիևի հերթական պահանջը
12.06.2024 | 09:42

Կա՛: Անձամբ ես, վերնագրում նշվածից բացի, գիտեմ ևս մեկը, բայց այդ մասին հետո, հոդվածի վերջում:

Դեռ բավական չէ, որ Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, բազմաթիվ դրվագներով հայտնի պետական դավաճանությամբ Արցախի հանրապետությունը երկու փուլով հանձնեց մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանին, հիշում եք չէ՞, թե համեմատաբար վերջերս նրանց հայտարարածը՝ Հայաստանում, բացի մեր իշխանությունից, այլ իշխանություն չի կարող լինել, Հայաստանում Արցախի իշխանություն չի կարող լինել, գործել: Այսինքն՝ պետք է վերջակետ դնենք Հայաստանում Արցախի Ազգային ժողովի գոյությանը և գործունեությանը, այստեղ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի գործունեությանը որպես ԱՀ նախագահ:

Բայց նույնիսկ վերը շարադրվածը, որը վստահաբար պահանջը կամ ուզածն է նաև Ալիևի, դեռ բավարար չի համարվել: Դատելով ամենից, նաև խնդիր է դրված Հայաստանում հալածել, նեղել Արցախի ղեկավարությանը նույնիսկ առաջին դեմքի՝ Սամվել Շահրամանյանի մակարդակով, զզվեցնել միգուցե այն հաշվարկով, որ նրանք թողնեն Հայաստանը, այստեղից գնան:

Մերկ, անհերքելի փաստերը սրանք են. նախ ամիսներ առաջ իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանին: Ընդ որում, ինչպես ասել է փաստաբան Ռոման Երիցյանը, ձերբակալել են ապօրինի կերպով:

Անձամբ ես գրեթե չեմ կասկածում, որ տվյալ գործը Նիկոլի ոհմակի կողմից սարքված քրեական գործ է, և փաստաբանը ճշմարտությունն է ներկայացրել՝ ասելով, որ Աշոտ Դանիելյանին ձերբակալել են ապօրինի կերպով: Հայաստանում, որտեղ դատական համակարգը գրեթե ամբողջությամբ ուզուրպացված է, իսկ իրավապահ համակարգը գտնվում է Նիկոլի գրպանում, ամենևին դժվար չէ հանրային մեծ ճանաչում չունեցող այս կամ այն անձի, ասենք, գրպանը կամ ավտոմեքենայի մեջ մի քանի գրամ թմրանյութ գցել և հետո այդ սարքովի «փաստի» առիթով հանրային քրեական հետապնդում հարուցել: Դե գնա քեզ ճղի և ասա, որ դու այդ թմրանյութի հետ որևէ կապ չունես, ոչ ձեռք ես բերել, ոչ էլ օգտագործել:

Բայց եկեք մի պահ վերը շարադրվածը մի կողմ թողնենք և ընդունենք, թե Աշոտ Դանիելյանն իսկապես ապօրինի կերպով թմրանյութ է պահել, և տվյալ պարագայում հանրային քրեական հետապնդումը սարքովի չէ: Բայց նույնիսկ այդ դեպքում ի՞նչ կապ ունի տվյալ քրեական գործն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի հետ, որը Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները հունիսի 7-ին կապարակնքել են, առգրավել, համենայն դեպս, փորձել առգրավել՝ գտնվելով Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ ու հրավիրելով հատուկ տարհանման ծառայություն, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:

Ինչպես հայտնել է փաստաբանը, մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով: Գուցե Արցախի նախագահին սպասարկող մեքենան գիտատեխնիկական ինչ- որ նորու՞յթ է, որի շարժիչն աշխատում է ոչ թե բենզինով, դիզվառելիքով կամ գազով, այլ թմրանյութով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6555

Մեկնաբանություններ