ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը

Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը
18.04.2023 | 10:10

30 տարի առաջ ապրիլի 17-ին, իր զինակից ընկերների հետ, զոհվեց Շահումյանի արծիվը` Արցախի հերոս ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԸ:

Մեղրյանն այն հեռատես դեմքերից էր, ով դեռ 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ առանց զենքի հային փրկություն չկա:
Ահռելի էր նրա դերը ինչպես Շահումյանի շրջանի ու տեղի հայ բնակչության պաշտպանության, այնպես էլ, առհասարակ Արցախի հյուսիսում տարվող մարտերում:
Նա իր մեջ կրում էր ազգայինի, հայրենասերի, մարտիկի, կազմակերպիչի, պարզապես հայի լավ տեսակը:
Ճիշտ է նա չհասցրեց իր գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, սակայն իր կենսագրությամբ ու գործունեությամբ սերունդներին փոխանցեց պայքարի, չհանձնվելու ու հաղթանակի հասնելու իր բանաձևը, որոնք այսօր էլ իրենց կենսունակությունը չեն կորցրել:
Հավերժ փառք հայրենիքի ազատագրման, պաշտպանության համար նահատակված մեր նահատակներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ