ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գերտերությունները կարող են մեր երկիրը դարձնել մարտադաշտ

Գերտերությունները կարող են մեր երկիրը դարձնել մարտադաշտ
25.03.2023 | 18:19

Բագրատունյաց թագավորության անկումից հետո Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի գերտերությունների բախումների, ճակատամարտերի վայր, ինչի հետևանքով հայաթափվեցին, ոչնչացվեցին բնակավայրերը։ Սա հայնտի մարտավարություն է՝ Scorched-Earth Tactics (тактика выжженной земли)՝ վերացնել այն ամենը, ինչը կարող է օգնել թշնամուդ զորքերի առաջխաղացման գործում։

Հայաստանը կրկին կանգնած է նման վտանգի առջև. գերտերությունները կարող են մեր երկիրը դարձնել մարտադաշտ։

Պոպուլիզմի, պաշտոնների մասին մտածելու ժամանակը չէ, պետք է համախմբվել եղածը փրկելու համար։

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 4087

Մեկնաբանություններ