ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական անգամ սև տուֆն ավելի շատ ինտելեկտ ունի

Հայկական անգամ սև տուֆն ավելի շատ ինտելեկտ ունի
24.03.2023 | 21:09

Էդ որ ռուս եք քշում Հայաստանից , որևէ մեկն Արևմուտքից ձեզ անվտանգության երաշխիք տվե՞լ է:

Չէ՛, ձեզ նման` թուրքի ներխուժման վտանգի դեմ չեմ ասում երաշխիք:

Թուրքը մեր հարազատ թշնամին է, թուրքը հեչ:

Հեռացվող ռուսի, նոր ձեռք բերվող թշնամու թունոտ ու կատաղի հարվածի դեմ երաշխիք տվող կա՞:

Կարո՞ղ է մտածում եք, թե Իրանի փոխարտգործնախարարը, ԵՄ -ի ՈՒրսուլայի տեղակալի ու գերմանացիների, ֆրանսիացիների հետ Անգլիայի կազմակերպած համատեղ քննարկումներից հետո նման երաշխիքներ է բերում Երևան:

Չանթաներդ լա՜յն բացեք...

Համ էլ ՀԱՊԿ մտնում են, բայց դուրս գալը չկա:

( ...տես` ՀԱՊԿ կանոնադրության 11 հոդվածի վերջին նախադասությունը):

Մի խոսքով` երանի՜ ձեզ:

Հայկական անգամ սև տուֆն ավելի շատ ինտելեկտ ունի...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Մեկնաբանություններ