ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից

Երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից
21.03.2023 | 21:24

2022 թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է նաև հետևյալ խնդիրները.

*իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ,

*կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ,

*դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ,

*մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ,

*խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք,

*բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննություն,

*բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն,

*համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն),

*պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն:

ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ