ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ապագա սերունդը կհարցնի` այս երրո՞րդն ով է»

 «Ապագա սերունդը կհարցնի` այս երրո՞րդն ով է»
24.05.2012 | 06:35

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս «Արդի հայ արձակը» վրացերեն անթոլոգիայի շնորհանդեսն էր: «Մեր գրաֆոնդերում վրացերեն գրքերը փոքր թիվ են կազմում, կարծում եմ` այսօրվա հանդիպումը հենց այն նախադեպն է, որը կօգնի մեզ գրադարանի ֆոնդերը համալրելու վրացերեն և դասական, ինչու ոչ` նաև ժամանակակից գրականության նմուշներով»,- ասաց գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ խոսքով` վերջին տարիներին արվում է ամեն ինչ, որ մեր գրականությունը ներկայացվի Վրաստանում և, փոխադարձաբար, վրացական գրականությունը հասանելի դառնա հայ ընթերցողին: «Գրեթե մի ամբողջ գրադարանի գիրք է հրատարակվել վրացերենից հայերեն և հակառակը,- ասաց նա:- Հիմնական առանցքը ժամանակակից գրականությունն է: Երկու երկրների օրինակով մենք կարող ենք վստահաբար ասել, որ այսօր ունենք ներկայանալի արձակ և պոեզիա»:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպան ԹԵՆԳԻԶ ՇԱՐՄԱՆԱՇՎԻԼԻՆ: «Մենք` դիվանագետներս, պիտի քայլենք գրողների հետևից: Տա՛ Աստված, որ կարողանանք գոնե հասնել նրանց: Գրականությունը անմահ է: Որպեսզի «անմահ» լինեմ, նկարվեցի Մաղվալա Գոնաշվիլու և Լևոն Անանյանի հետ, երևի ապագա սերունդը կհարցնի` այս երրո՞րդն ով է»,- կատակեց դեսպանը:
«Արդի հայ արձակ» վրացերեն անթոլոգիան ներկայացնում է քսան արձակագիրների: Գիրքը լույս է տեսել Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ։ Թարգմանիչը Մաղվալա Գուրկովա-Սահակյանն է։ Աշնանը գրքի շնորհանդեսը կլինի Վրաստանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ