ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

 Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում
24.05.2012 | 00:04

«Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:
Այս մասին տեղեկացնում են միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում տեղի է ունեցել երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը, որին ներկա են եղել Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերներ:
Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրել է «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Նշենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700) աշխարհի շուրջ 70 երկրից: Փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010-ին Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Գլխավոր հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և մշակույթի նախարարությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ