Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլն ազդարարեց Հայաստանի կործանման սկիզբը

Նիկոլն ազդարարեց Հայաստանի կործանման սկիզբը
24.03.2024 | 14:43

Դավաճան Նիկոլը Գյումրիում նախ իր կուսակիցներին հասկացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ցանկանան այն էլ ինքը տալու է՝ առաջ բերելով կեղծ օրակարգ, թե իբր դրանով կփրկեն իրական Հայաստանը՝ բացարձակ չնադրադառնալով այն փաստին, որ Բաքվում և Անկարայում թքած ունեն իր իրական նշված Հայաստանի վրա էլ, իր խաղաղության օրակագրերի էլ, խաչմերուկների վրա էլ:

Ադրբեջանը և Թուրքիան շատ պարզ հասկացնում են, որ Հայաստանը պետք է ունենա 10-11 հազար քառակուսի կիլոմետր տարածք և այն պետք է ամբողջովին ենթարկվի թուքերին և վե՛րջ:

Երկրորդը՝ առաջին անգամ Նիկոլ Անհողը խոսեց ոչ թե ԻՐ անունից, քանի որ մինչև հիմա «ինչ ուզեր այն էլ կբանակցեր», «բանակցում էր իր սեփական կետից», «որոշումներն ինքն էր ընդունում» և նմանատիպ այլ արտահայտություններ, այլ կուսակցության անունից, որը պատահական չէ. նա Հայաստանի կործանման համար, որը շատ հեռու ապագա չէ, եթե իր նման դավաճանը շարունակի ղեկավարել երկիրը, մեղավորներ է փնտրում և պատահական չի ՀՈԳՆԱԿԻՈՎ ասում, որ «... իրական Հայաստանը ԿԴԱՐՁՆԵՆՔ պատմական»...

Փաստորեն Նիկոլը երեկ Գյումրիում ազդարարեց Հայաստանի մոտակա փաստացի կործանումը և իր ոճին բնորոշ, այդ ամենի մեղավոր կնշանակի ՔՊ-ին:

Հիշեցնեմ, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ, երբ հենց ինքը՝ Նիկոլը, դիտավորյալ սանձազերծեց պատերազմը, այն դիտավորյալ տարավ մեր խայտառակ պարտության՝ մի քանի անգամ հրաժարվելով զինադադար կնքելուց, իսկ վերջում էլ պարզվեց, որ նա մեղավոր չէ:

Նույն բանը հիմա է անելու և Հայաստանի կործանման համար մեղադրելու է կուսակիցներին ու իրեն բնորոշ ոճով այս անգամ թռնելու է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Կապիտուլյանտ Նիկո՛լ, տալով այնքան ես լկտիացրել Ալիևին, որ նա իրական Հայաստանի սահմաններից շատ վաղուց ներս է եկել, դուրս չի գալիս ու դեռ նպատակներ ունի քո միջոցով մեր երկրի տարածքները գրավելու:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ