Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նիկոլը թող հիշի` Մեծամորի ատոմակայանն ավելի տղամարդ է քան ինքը

Նիկոլը թող հիշի`  Մեծամորի ատոմակայանն ավելի տղամարդ է  քան ինքը
21.03.2024 | 09:14

Հայաստանն ի տարբերություն Թուրքիայի և Իրանի միջուկային պետությունների ակումբի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի)։

Այս մասին լավ հիշեցրեցին իմ ավագ կոլեգաներ Էմանուլ Մկրտչյանն ու Ալեքսանդր Ավանեսովը։

Եվ հողատու նիկոլի կառավարությունը հատուկ ամեն բան անում է, որ Մեծամորի ատոմակայանը փակվի, ինչպես որ Թուրքիան է պահանջում։

Ատոմակայանը, ի դեպ, նաև նրանց լայնամասշտաբ հարձակումներն է զսպում։ Եվ նիկոլը ոսկեպարցիներին վախեցնելով, թե Թուրքիան կմտնի Արմավիրի մարզից, թող հիշի, որ Մեծամորի ատոմակայանն ավելի տղամարդ է քան ինքը ու պետք եկած ժամանակ հարևանների վրա «կպայթի»։

Այո, Թուրքիան դա գիտի, նիկոլը, իբր թե չգիտի։

Մինչև անցած տարվա վերջ կառավարությունը, ի դեմս տարածքային կառավարման նախարարության պետք է ներկայացներ ատոմակայանի հետ կապված որոշում։

Այսինքն` գնե՞լ նոր բլոկ, թե՞ ոչ։ Եթե գնել ապա ո՞ր տեսակը․ փոքր մոդուլո՞վ, որոնք դեռ ոչ էլ արտադրվում են, թե՞ մեծը, ռուսական, որի հզորությունը շատ ավելի մեծ է, քան մեր պահանջները։

Ամեն դեպքում, նիկոլի կառավարությունը հատուկ է անում, որ չկարևորվի Հայաստանի դերը միջուկային էներգետիկայում և հատուկ են անում, որ եղած ատոմակայանը առնվազն մինչև 2040 թվականը շահագործվի և հետո արդեն ժամկետն անցնելու պատրվակով այլևս փակվի մեր երկրի ատոմային պատմության էջը։

Վաղը կաշխատեմ այս թեմայով գործընկերոջս հետ տեսանյութ պատրաստել, որտեղ նաև ընդհանուր էներգետիկայի ոլորտից կխոսենք և ռազմավարության բացակայության։

Նախկինում մենք բոլոր ոլորտներում ենք ունեցել ռազմավարություն, իսկ ներկայիս ազգադավ նիկոլիստները հատուկ տանում են մեր երկիրը տոտալ կործանման։ Բոլոր ոլորտներում։

Ցավոք էներգետիկայի ոլորտի լավագույն ևս մեկ լրագրող Արմենուհի Մելքոնյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի փակվելուց (նիկոլն ասաց, որ պետությունը թերթ չպիտի ունենա, քանի որ թանկ ենք նստում բյուջեյին, իսկ իր ու ընտանիքի վոյաժները թանկ չեն) հետո, ցավոք, իր էքսպերտային վերլուծական նյութերը գրեթե չի գրում։ Եվ, ցավոք, նաև մեր եղած թերթերի արխիվներն էլ են փակել այս իշխանությունները, որ ասենք, սա է եղել, կամ այն։

Իմ բախտն ավելի է բերել, ես ռուսական լրատվամիջոցներից այդ արխիվային նյութերն ունեմ, պահպանել են մարդիկ և ևս վաղը կներկայացնեմ այդտեղից հիշողության համար որոշ հատվածներ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ