Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դիլիջանցիներին տասնամյակներ ծառայած հետիոտնի ուղին պետք է անվնաս մնար

Դիլիջանցիներին տասնամյակներ ծառայած հետիոտնի ուղին պետք է անվնաս մնար
02.12.2023 | 07:37

Դիլիջանի կենտրոնը հիվանդանոցին կապող հետիոտնի կարճ ճանապարհը ամիսներ շարունակ ավերված է:

Բնակիչները լրագրողիս բողոքել են, որ քաղաքի կենտրոնից, համայնքապետարանի մոտից դեպի Դիլիջանի հիվանդանոցի թաղամաս իջնող, տասնամյակներ շարունակ գործած հետիոտնի կարճ ճանապարհը քանդված է ամիսներ շարունակ, ուստի, կարճ ճանապարհից օգտվելու փոխարեն, ստիպված են լինում օգտվել տաքսիներից։ Նոյեմբերի 30-ին եղա տարածքում, տեսա, որ աստիճաններով հետիոտնի ուղին կիսաքանդ է,այն վերնամասում փակված է մաշված անվադողերով, սակայն Դիլիջանի որոշ բնակիչներ օգտվում են դրանից։ Աչքիս առաջ 12-13 տարեկան մի տղա իջավ աստիճաններով, սայթաքեց, քիչ մնաց ընկներ, սակայն, բարեբախտաբար, չտուժեց։ Ներքևից աստիճաններով բարձրանալով, մաշված անվադողերին հասնելով՝ տեսա, որ հողային մեծ աշխատանքեր կատարելուց, տարածքը քանդելուց հետո, շատ նեղլիկ կածան դեռևս մնում է քաղաքի կենտրոնից սկիզբ առնող այդ ճանապարհի սկզբնամասում; Այդ նեղ կածանից օգտվելը վտանգավոր է, քանզի հետիոտնը կարող է գլորվել ներքև։ Լուսանկարում էի, երբ հայտնվեց այդտեղ մեծ հենապատ կառուցած, հողային մեծ աշխատանքներ կատարած դիլիջանցին՝ իր հարազատ տղամարդու հետ. հարկ եղավ նրանց լրագրողի վկայական ներկայացնել; Տարածքում մեծ շինարարություն կատարողն ասաց, որ այդտեղ շինություններ կառուցելուց հետո ինքը վերականագնելու է հետիոտնի թեք ճանապարհը, այն լուսավորվելու է։ Ասացին, որ հողի սեփականատերը, շինարարություն կատարողը Դիլիջանի Մակարյան ազգից է; Դիլիջանի համայնքապետարանը տարածքի սեփականատիրոջը շինարարության թույլտվություն տալուց առաջ պետք է պայման դներ, որ Դիլիջան քաղաքի բնակիչներին տասնամյակներ ծառայած հետիոտնի ուղին պետք է անվնաս մնար, անխափան գործեր։ Սակայն Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը և համայնքապետարանն այդ գործում թերացել են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ