Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայկական «կոնցլագերի» արտաքին կապերի միջնորդը

Հայկական «կոնցլագերի» արտաքին կապերի միջնորդը
09.11.2023 | 11:50

Երևանում ամեն երկրորդ քայլին մի դեղատուն է ու մի բանկ: Դեղատների առատությունը պարզ է, դրսից բերում, մեկին տասը եկամտով վաճառում են հիվանդ ժողովրդին, ըստ որում, համաշխարհային գներից արդեն մի քանի անգամ բարձր:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված բանկերի էս աննորմալ առատությունը: Չէ՞ որ երկրում ոչ մի տնտեսական-արտադրական ակտիվություն չկա, ներ են կրում ապրանքը, ծախում ներկրած փողով, ու այս ցիկլը շարունակվում է:

Ոնց հասկանում եմ՝ բանկը հենց այն օղակն է, որով մի կողմից փող է տրվում դեռ որ անկախ միամիտներին ստրկացնելու նպատակով, ինչպես նաև փողն է հավաքվում՝ ավելցուկը երկրից դուրս տանելու ու վերը նկարագրած ցիկլը ապահովելու համար:

Էսպես ասեմ՝ հայկական բանկը ոչ մի կապ չունի իրական բանկի հետ, այն ընդամենը հայկական «կոնցլագերի» արտաքին կապերի միջնորդն է, առանց որի «կոնցլագերը» չի կարող գործել:

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 4078

Մեկնաբանություններ