Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Կավատության դաշտը տեղափոխվում է Հայաստան

Կավատության դաշտը տեղափոխվում է Հայաստան
27.09.2023 | 20:09

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու՝ իր խոստումը՝ ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Սա լրահոսի զավեշտներից մեկն է։

ԱՄՆ-ի պետքարտուղարը շարունակում է գառին տալ գայլին ամանաթ, գայլն էլ ասում է, որ պատրաստ է դրան, բայց դե հո հայությունից չի՞ կարող հրաժարվել։

Պուտինը ևս մի երկու օր առաջ խոսեց գայլի հետ ու պատվիրեց, որ գայլն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Դրան անմիջապես հետևեց ահաբեկչական պայթյունը, որը հարյուրավոր մարդկանց կյանքեր տարավ։

Տեսնես Բլինքենի պատվիրումից հետո ի՞նչ նոր աղետ է գալու մեր ժողովրդի գլխին։

Ինչ-որ մի ֆրանսիացի սենատոր էլ Եվրոպային կոչ է անում, որ միավորվեն ու թուրքերից փրկեն Հայաստանի մնացած մասերը. Արցախը աճուրդի հանեցին, հայաթափեցին ու պրծան, հիմա կավատության դաշտը տեղափոխվում է Հայաստան։

Մակրոնն ասում է, որ Հայաստանի կողքին է, բայց դրանից թուրքական սպառնալիքը մեր գլխից ոչ մի կերպ չի չքանում։

Որտեղի՞ց , ո՞վ մեզ համար ստեղծեց այսքան չարք ու չարիք։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ