Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատասխան մի ընթերցողի «Աստեղային պահ է» ելույթիս առթիվ (մանրամասները` Հ.Գ.-ում)

Պատասխան մի ընթերցողի  «Աստեղային պահ է»   ելույթիս առթիվ   (մանրամասները` Հ.Գ.-ում)
12.08.2023 | 20:01

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍՊԱՍՈՒՄ Է․․․

Վանիկ Ադամյան, հեղինակը ես եմ, կենսագրությունս կցե՞մ հոդվածիս, որ ճամարտակություններ լսելու սրտխառնուք չունենամ։

Լսի՛ր, իմ ամբողջ կյանքն անցել է առաջին գծում։ Երկար տարիներ ես վարել եմ «Խորհրդային Հայաստան» թերթի նամակների և ֆելիետոնի բաժինը և իմ բազմաքանակ ֆելիետոնները գրել եմ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ժողովրդի, ոչ քիչ անգամ վտանգելով կյանքս։

1990-ականներին Քյարքիի, Երասխավանի և Երասխավանից դեպի Նախիջևան՝ Գայլի Դռան մատույցնեում բախումներ էին գնում հայերի և ադրբեջանցիների միջև։

Աշխարհազորային մեր պայքարը գլխավորում էր սիրված առաջնորդ Մովսես Գորգիսյանը, որը զոհվեց իմ կողքին։

Հենց հիմա էլ, թեև 85-ի մեջ եմ, բայց եթե շատ հեռու չգտնվեի, իմ տունը լինելու էր Հանրապետության Հրապարակը:

Ես կուզեի լինել Հայրենիքի փրկության առաջին զոհը։

Ճիվաղը Հայրենիքը ծունկի է իջեցրել թշնամու առաջ, Հայրենիքը մահացու խոցված է, Հայրենիքն սպասում է իր սիրասուն զավակներին, ամեն ինչ, ամեն ինչ՝ կյանք, սեր, երազանք, ամեն ինչ պիտի տանել հրահպարակ․․․

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Հ.Գ. ԱՍՏԵՂԱՅԻՆ ՊԱՀ Է

Նոր դարասկզբին Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև տականք Սերժի պաշտոնավարության ժամանակ Ռեջեբ Էրդողանն ու Իլհամ Ալիևը բուկը բռնած խնդրում էին Հայաստանի նախագահին և Պուտինին, որ հայերը որպես բարի կամքի դրսևորում երկու շրջան վերադարձնեն Ադրբեջանին, իսկ թուրքերը որպես պատասխան քայլ բացեն տրանսպորտային ուղիները, մինչև Մինսկի խումբը բանակցային գործընթացը հասցնի տրամաբանական ավարտին։

Նիկոլը, այդպիսի նպաստավոր պայմաններում գալով իշխանության, փաստորեն կաթվածահար արեց Մինսկի խմբի գործունեությունը, խորտակեց հայ-ռուսական դարավոր բարեկամության կառույցը, ձախողեց բանակի սպառազինությունը, որոնց հետևանքում մեր հաղթանակած, հերոսական երկիրը ենթարկվեց կապիտուլյացիայի, Իսկ Ղարաբաղը հայտնվեց խոր շրջափակման մեջ։

21-րդ դաի առաջին կեսին, երբ մարդկությունը և մարդկային հարաբերությունները հասել են աննախընթաց ներդաշնակության ու կատարելության, Իլհամ բորենին Արցախը դրել է պաշարված Լենինգրադի վիճակում։

Եվ նենգ ու ստոր Եվրոպան անտարբեր նայում է, թե արևմտահայության ցեղասպանությթւնից հետո ինչպես է Ադրբեջանն իր ավագ եղբոր օրինակով Հայաստանի աչքի առաջ և Նիկոլի լուռ համաձայմությամբ ոչնչացնում Արևելյան Հայաստանի Արցախ գավառի 120 հազար բնակչությանը։ Ալիևը դա չէր կարող անել և Եվրոպան էլ չէր կարող լուռ նայել, եթե Նիկոլը Հայության բողոքն ու ցասումը հասցներ մարդկության արդար դատին։ Չարիքի արմատը նիկոլն է։ Քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի լինելու խաղաղություն, ընդհակառակը, լինելու են բախումներ, արյունահեղություն, Հայաստանը կիսվելու է երկու մասի, և երկու կեսերն էլ հայտնվելու են պատանդի վիճակում։

Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր խիզախ տղամարդկանց իշխանությունը վերցնելու համար զենքով և Հայաստամի դրոշով իջնել հրապարակ։ Եթե Նիկոլը դիմի ուժի, ժոցովուրդը լցվելու է հրապարակ։

Հայրենիքը փրկելու Աստեղային պահ է, ոչ մի դեպքում այն չի կարելի կորցնել։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակակոս

Դիտվել է՝ 3284

Մեկնաբանություններ