Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Ո՞վ կմտածեր

Ո՞վ կմտածեր
25.07.2023 | 16:18

Պատկերացրեք երկու պատերազմող երկրներ։ Դրանցից մեկը շրջափակման մեջ է պահում մյուս կողմի հայրենակիցներին և ամենօրյա սպառնալիքներ հնչեցնում։ Նա ցինիկաբար իր ներկայացուցչին ուղարկում է հակառակորդ կողմի մայրաքաղաք, որպեսզի ասուլիսով ներկայացնի իր պահանջները և հերթական սպառնալիքները։ Ավելին, թշնամական երկրի ներկայացուցչի անվտանգությունն ապահովելու համար, նրան ուղեկցում են հարյուրավոր թիկնապահեր։

Այո՛, նման բան է տեղի ունենում Երևանում։ Թշնամի երկրի նախագահի ներկայացուցիչը հրավիրել է մամլո ասուլիս, և այն հանգիստ ընթանում է․ հարցեր, պատասխաններ, ժպիտներ:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2675

Մեկնաբանություններ