Ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ դատարկ թեզը հենց այնպես չի շրջանառվում։ Սրանով արդարացնում են յուրաքանչյուր ապազգային, անբարոյական գործընթաց, օրինակ` տանք, թե չէ կբռնաբարեն։
Հայաստանը հայտնի ստեղծագործության հիմար կկվի վիճակում է։ Ամեն անգամ Իլհամ Ալիևը սպառնում է իր սրած կացնով, որ ծառը կկտրի, ասինքն՝ պատերազմ կսկսի, ամեն անգամ մի ձագ են նետում աղվես Իլհամին։ Նրա ախորժակն էլ ուտելիս է բացվել...
Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Այսօր վերադարձել եմ Տավուշի մարզից։ Հանրության հետ մտադիր եմ կիսվել երկու հարցի վերաբերյալ։
Առաջինը դա հանրապետության առաջին պաշտոնյային ուղեկցող ավտոշարասյան անձնակազմի հաբռգած պահվածքն է ավտոմայրուղիների վրա։
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։