08.07.2024|
10:01
Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների կողմից սնուցվող հակառուսական ալիքն այս տարվա ընթացքում վերածվեց արդեն հակառուսական հիստերիայի և ճղճղոցների։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, Բելառուսի Հանրապետության նախագահ Լուկաշենկոյի՝ Շուշի կատարած այցին անդրադառնալիս, հստակ ակնարկով, անգամ հեգնանքով մեղադրեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի դեմ պատերազմ պլանավորելու մեջ: