ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
26.09.2008 | 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՈՐ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿԸ
«Ռոբերտո» - երբ սիրտդ վերադառնալ է ուզում:
***
SALE
ՀՀ նախագահական նստավայրից Արթուր Բաղդասարյանին հայտնում են, որ մշտական հաճախորդների համար սահմանվել է 10% զեղչ:
***
ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ
«ՀայՌուսգազարդից» օրերս հայտնեցին, որ «Ջազ-70»-ի ավարտից հետո, 2009 թ. հունվարի 1-ից, սկսվելու է «Գազ-70» համահայկական փառատոնը:
***
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ
Խի, տենց իշխաններ են կանսերվա դարձե՞լ:
***
ՇԱԲԱԹՎԱ ԱՆԵԾՔԸ
(ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սադոյանի
խորհրդի հույսին մնաս:
***
ԱԽՊԵՐԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ
Ըստ վերլուծաբանների՝ ՀՀ կառավարության և կոռուպցիայի միջև պայքարում победила дружба:
***
ՆԱ ՇԻՇ, ՆԱ ՔՅԱԲԱԲ
Ըստ միջազգային դիտորդների՝ իր կադրային քաղաքականության մեջ Սերժը մեկ նալին ա խփում, մեկ կրիմինալին:

Դիտվել է՝ 12697

Մեկնաբանություններ