ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ընտրեք ՀայրենաՏիրական գաղափարախոսությամբ դպրոց

Ընտրեք ՀայրենաՏիրական գաղափարախոսությամբ դպրոց
10.05.2024 | 13:28

Որպես երեք երեխաների հայր, որպես քչից-շատից դպրոցների հետ առնչվող ծնող, իրենց երեխաների համար դպրոց ընտրող ծնողներին ինձ թույլ եմ տալիս մի խորհուրդ տալ։

Երբ դպրոց եք ընտրում, շեշտը դրեք, որ այն լինի ՀայրենաՏիրական գաղափարախոսությամբ դպրոց։ Հավատացեք, նման դպրոցում կրթությունը ամուր հիմքերի վրա է, նման դպրոցում գիտելիքի նկատմամբ կա սեր և հարգանք, նման դպրոցում, վերջապես, ձեր երեխաները 12 տարի հետո չեն լինի անդեմ մեկը: Դպրոցը շատ կարևոր նշանակություն ունի ձեր երեխաների անձի ձևավորման գործում, այն միայն այբբուբենի, գումարման և հանման մասին չէ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5677

Մեկնաբանություններ