Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հարստության ու իշխանության մեջ առաջին պլանում տգետներն են

Հարստության ու իշխանության մեջ առաջին պլանում տգետներն են
09.03.2024 | 07:53

Անգրագիտության, տգիտության և մեծամտության պայթյունավտանգ խառնուրդը մեզ անճարակ ու անզոր է դարձնում։

Տգիտության համաշխարհային մրցարշավում մենք առաջատարներից ենք։

Հասարակության կառուցվածքն այնպիսին է, որ առաջին պլանում կանգնածները օրինակ են դառնում մյուսների համար։

Քանի որ և՛ նախկինում, և՛ հիմա հարստության ու իշխանության մեջ առաջին պլանում տգետներն են, դրա համար էլ հենց մեզնում տգիտությունն այսքան հարգի է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ