Կա՞ մի երկիր, որտեղ մարդիկ պետություն են պահում, որպեսզի պետությունն իրենց պաշտպանի, իսկ պետությունը ամեն առիթով հայտարարում է, թե կամավորներ են պետք...
Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ՝ պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:
Քաղաքի կենտրոնում գիշերվանից կենտրոնացած ոստիկանության զորքերի ավտոբուսներով ու բեռնատարներով, հատուկ միջոցներով ու սաղավարտներով, մահակներով ու փշալարերով , բազմագույն բերետներով ու ղեկավարներով շրջադարձ արեք ու դեպի Լոռի...
Լոռիում բնական աղետ է, կան լուրեր զոհի/երի մասին, իսկ երկրի իշխանությունները հատուկ միջոցներն ու ողջ ուժային կառույցները, երկրի քաղաքացիներին փրկության ուղարկելու փոխարեն, կենտրոնացրել են Հանրապետության հրապարակի շուրջ...
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։