«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Արմեն Աշոտյան. Արցախի ապագան այսօր մեծապես կախված է նրանից, թե ով կկարողանա Մոսկվայի հետ ապահովել սեփական շահերի առաջխաղացման արդյունավետ մեխանիզմ

Արմեն Աշոտյան. Արցախի ապագան այսօր մեծապես կախված է նրանից, թե ով կկարողանա Մոսկվայի հետ ապահովել սեփական շահերի առաջխաղացման արդյունավետ մեխանիզմ
13.12.2020 | 21:50
Ալիեւի հանդուգն պահվածքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ իրոք արձանագրում է ի վնաս մեզ փոփոխված տարածաշրջանային իրողությունները։
Արեւմտյան ներկայացուցիչների նման հրապարակային նսեմացումը ռեւերանս էր Ռուսաստանի հասցեին, ում Ալիեւը միկրովիրաբուժական ճշգրտությամբ զանազանեց Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից։
Սակայն այդ պահվածքի հիմնական շահառուն, անշուշտ, Թուրքիան էր, որը պատերազմի խայտառակ կապիտուլյացիայից հետո մեր հաշվին դարձավ Հարավային Կովկասի լիարժեք բաժնետեր։
Ադրբեջանի նախագահի դեմարշը նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափի դե-ֆակտո ապալեգիտիմացման ուժեղ հարված էր։
Ի՞նչ է պետք Հայաստանին։
1. Նախեւառաջ, արագ ու վերջապես լուծել մեր ներքաղաքական թիվ մեկ խնդիրը եւ հեռացնել ազգային աղետի հեղինակին։ Ալիեւի կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցեց նաեւ, որ մեզ անհրաժեշտ է օր առաջ փոխել հիմնական բանակցողին, ով այլեւս չունի ոչ բարոյական իրավունք, ոչ էլ ներքին լեգիտիմություն խոսելու մեր ազգային շահերի մասին իրեն ամեն առիթով անպատասխան ստորացնող ու ծաղրող Ալիեւի հետ։
2. Արցախի ապագան այսօր մեծապես կախված է նրանից, թե ով կկարողանա Մոսկվայի հետ ապահովել սեփական շահերի առաջխաղացման արդյունավետ մեխանիզմ։ Ակնհայտ է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը դա, մեղմ ասած, անել ի վիճակի չէ։
3. Պահպանել աշխատանքային կապերը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ՝ հստակ արձանագրելով, որ այդ հարաբերությունները, սակայն, Արցախյան համատեքստում որոշիչ չեն լինելու եւ ընդամենը բարենպաստ ֆոն կարող են ծառայել։ Գործող վարչակազմը ապացուցեց, որ ունակ չէ նման նուրբ քաղաքական աշխատանքի։
Արցախի մնացած հատվածի ցանկացած դեռ հնարավոր հայանպաստ ճակատագիր պահանջում է ազատվել կապիտուլյանտ ռեժիմից։
«Աթոռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմին տրվելու դիմաց» իշխանական հասունացող գործարքը պետք է կանխել օր առաջ։
Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ

ղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' title='«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել