Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աղասի Ենոքյան․ Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար

Աղասի Ենոքյան․ Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար
09.09.2020 | 15:53

Եվ ուրեմն, դպրոցներում դասերը լինելու են կիսատ -պռատ, այնքան կիսատ-պռատ, որ աշակերտները ոչինչ չեն կարողանալու սովորել։
Աշակերտները լինելու են դիմակներով։


Դասերը սկսվելու են ուստարվա կեսից, մի կեսն էլ արձակուրդ է լինելու։ Դասերը կրճատված սկզբունքով են, շաբաթը 3 օր։ Աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու դաս պատասխանելու, միջանցք չեն դուրս գալու, բուֆետ չեն գնալու։
Պարզ է, որ այս պայմաններում ոչ թե լավ չեն սովորելու, այլ ընդհանրապես դաս չեն սովորելու։
Եվ ուրեմն, ինչո՞ւ կազմակերպել այսպիսի ուսուցում, որից ուսուցանվողներին ոչ մի օգուտ չկա։
Պատասխանն իմանում ենք ՀՀ կառավարության նիստի սեպտեմբերի 3-ի առանց զեկուցման եւ քննարկման ընդունված որոշումից։ Այնտեղ որոշակի այլաբանությամբ գրված է, որ միայն սեպտեմբեր ամսին, միայն 15 օրվա համար կառավարությունը «Տավուշ տեքստիլից» գնում է 650 միլիոն դրամի դիմակներ։ Իսկ աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար։


Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար։
#սիլլոգիզմ

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ