ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Փակվեց «Ոսկե ծիրան» փառատոնը

Փակվեց «Ոսկե ծիրան» փառատոնը
15.07.2012 | 11:29

Հայտնի դարձան «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները: Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը և մրցանակների հանձնումը տեղի ունեցավ «Լաթար» համալիրում:

Միջոցառման սկզբում աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը ստացավ փառատոնի «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակը: Գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» բաժին հասավ լեհ Անկա Սանտալին` «Հեռվից սիրուն է երևում» կինոնկարի համար: «Լավագուն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Արծաթե ծիրանի» արժանացավ ռուս ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը, իսկ «Ոսկե ծիրանի»` պաղեստինցի Էմաթ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ»-ը: Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմն արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին (համշենահայ ռեժիսորի հետ զրույցը` «Իրատես de facto»-ի առաջիկա

համարներից մեկում):

Նշենք, որ այսօր կցուցադրվեն փառատոնի հաղթող բոլոր ֆիլմերը:

Մանրամասները` մեր հաջորդ հրապարակումներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ