-
11.07.2024|
00:01
Սաղմոսիւք եւ օրհնութեամբ
եւ երգօք հոգեւորօք․․․
-
10.07.2024|
22:34
Օր չի լինում, որ իմ Վերնսաժի դախլին նշանավոր մարդ չմոտենա։ Առանց քարտուղարուհի էլ կազմակերպում եմ ընդունելությունը։
-
10.07.2024|
21:32
Ինչ խոսք, Ալիևը «կինոյի» տղան է:
Աստեղային ժամը՝ պիկին, ռեպուտացիան՝ մինչև Պեկին ու Սի Ցզինպին, «դոստ-ախպերությունը»՝ Թուրքիա, Պակիստան ու Պուտին:
-
10.07.2024|
20:30
Քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյան, ավելի լավ է խոստովանիր որո՞նք էին դրդապատճառները, որ 2018 թ. ակտիվ սատարում էիր մոլագարին` քո կողմնակիցների հետ միասին։
-
10.07.2024|
18:18
Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ-ում նման կայանների կառուցումը, մեղմ ասած, հաջողությամբ չի պսակվում...
-
10.07.2024|
16:54
Զարմանալի է՝ հիվանդանոցի հրթիռակոծման առումով համատարած մեղադրում են ՌԴ-ին, մոռանալով, որ այն երբեք այդ բնույթի քաղաքացիական օբյեկտներին չի հարվածում: Եվ նույնիսկ չեն փորձում գտնել ճշմարտությունը, որն ուկրաինահաճո չէ՝ հարվածը եղել է տեղի ՀՕՊ-ի սխալի արդյունքում. տելեգրամյան ալիքներում կա դա վկայող վիդեոն:
-
10.07.2024|
15:49
ՈՒ՞մ շունն է պետական պաշտոնյան, որ իրավունք ունենա սեփականաշնորհելու 44-օրյա պատերազմի նահատակների բացօթյա թանգարանի տարածքը, և ու՞մ շունն է սեփականատերը, որ պարտադրի կազմաքանդել այդ թանգարանը, ինչ է թե իր գրպանները տռզացնող միլիոնների արժողությամբ անճոռնի երկնաքերներ է շինելու:
-
10.07.2024|
14:43
Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։
-
10.07.2024|
13:42
Ինտերնետ կապ չկա, քաղաքային համարով՝ 100 զանգելն անիմաստ ու ինքնավիրավորական է։
-
10.07.2024|
12:41
Սբ Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ իր եղբորն ատողը մարդասպան է, ինչպես առաքյալն է նշում (Ա Հովհ. 3.15): Ով իր եղբորն ատում է, նա նաև հենց Աստծուն է ատում: