Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Հայրենիքի համար ինչ էլ անենք, 18-20 տարեկանների արածի չափ չենք անի

Հայրենիքի համար ինչ էլ անենք, 18-20 տարեկանների արածի չափ չենք անի
04.06.2024 | 13:02

Երբ Հայրենիքիդ համար մի բարի գործ ես անում, ուրեմն պետք է պարտավորվես, բարոյական բոլոր օրենքներով քեզ սահմանափակես, որ երբեք ու երբեք այդ բարի գործը երեսով չես տա։

Ամենանեղշրջապատում վերցրեք. երբ նույնիսկ ձեր ամենակարիքավոր ընկերոջը, բարեկամին օգնելուց հետո այդ օգնությունը երեսով տաք, կարիքի մեջ գտնվող այդ մարդը հաջորդ անգամ ոչ միայն կհրաժարվի ձեր մեկնած օգնության ձեռքից, այլ նաև կաշխատի հետ վերադարձնել արածը։ Նույնիսկ կարող է սովամահ լինել, բայց այլևս քո մեկնած ձեռքը չբռնել․․․

Հայրենիքի համար ինչ էլ անենք, միևնույն է, 18-20 տարեկանների արածի չափ չենք անի. նրանք անմնացորդ իրենց առողջությունն են տալիս, լավագույն տարիներն են տալիս, նույնիսկ կյանքն են տալիս:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ