Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հոմերոսի ժամանակներից գրականությունն ու արվեստը ներգործել են մարդկանց վրա

Հոմերոսի ժամանակներից գրականությունն ու արվեստը ներգործել են մարդկանց վրա
01.09.2023 | 15:03

Մի անգամ ես նամակ ստացա Բեռնարդ Շոուից: Նա ինձ հրավիրում էր իր մոտ: Բնականաբար, հրավերն անմիջապես ընդունեցի: Շոուի տանը ես հանդիպեցի Հերբերտ Ուելսին: Հերբերտ Ուելսը դառնությամբ պատմում էր, որ պատրաստ է այրել իր բոլոր 68 վեպերը միայն այն բանի համար, որ դրանք դույզն-ինչ չեն փոխել աշխարհը… Գրեթե նմանատիպ կարծիքի էր նաև Շոուն, որը, ճիշտ է, այդ առումով տուրք չէր տվել պատրանքներին և այդ պատճառով էլ առանձնապես ծանր ապրումներ չուներ: Ես չհամաձայնեցի և մինչև հիմա էլ չեմ կարող համաձայնել ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հետ: Դեռևս Հոմերոսի ժամանակներից, իսկ գուցե դրանից էլ առաջ, գրականությունն ու արվեստը ներգործել են մարդկանց վրա և փոխել են նրանց… Ընդհանրապես, ես կարծում եմ, որ գրականությունը նույնքան զգալի է ներգործում կյանքի վրա, որքան կյանքն է ներգործում գրականության վրա:

Վիլյամ Սարոյան

Հովիկ Չարխչյանի (Hovik Charkhchyan) ֆեյսբուքյան էջ



Դիտվել է՝ 9791

Մեկնաբանություններ