Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Տավուշի հատվածում ադրբեջանցիների դիրքերը պետք է ոչնչացվեն ու գրավվեն»

«Տավուշի հատվածում ադրբեջանցիների դիրքերը պետք է ոչնչացվեն ու գրավվեն»
11.09.2015 | 00:53

Ադրբեջանական ակտիվացումները սահմանին պարբերական բնույթ են կրում։ Վերջին օրերի նման սրացումներ եղել են նաև 1990-ականների ավարտին, մինչև 2002-2003 թվականները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ։ Սակայն, ըստ նրա, անցած 10-15 տարիների ընթացքում խոշոր տրամաչափի ականանետներ հակառակորդի կողմից չեն օգտագործվել։ «Վերջին գործողությունները բացատրվում են նրանով, որ Ադրբեջանը, խոշոր տրամաչափի զենքերից բացի, դիրքերը ճեղքելու զինատեսակներ է ձեռք բերել։ Նրանց մեջ ինչ-որ տեղ վստահություն է առաջացել։ Անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը՝ կարծում են, թե մենք կհարձակվենք, և իրենք կկարողանան պատերազմ սկսել ու գոնե առաջխաղացում ունենալ։ Ինձ թվում է՝ օրերս տեղի ունեցած սրացումների պատճառը կուտակած զենքերն են։ Զենք ձեռք բերելը քիչ է, անձնակազմը պետք է կարողանա սովորել դրանց կիրառումը, յուրացնել զինատեսակների վերաբերյալ գիտելիքները։ Ադրբեջանը զանգվածաբար զենք ձեռք բերեց ռուսների հետ կնքված 2010 թ. պայմանագրով. դիրքերը ճեղքելու հսկայական քանակությամբ զենք գնեցին։ Ես նկատի ունեմ T-90 տանկերը մի դիվիզիայի համար, նույնքան զրահամեքենաները, կրականետները։ Կարճ ասած, ձեռք բերած զենքը ինքնավստահություն է ներշնչել»,- մեզ հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը։
Սակայն սանձազերծած գործողությունները, ըստ մեր զրուցակցի, հակառակորդի համար դրական արդյունք չեն կարող ունենալ. «Սահմանին հայտնված մեր տղաները, զորամասում մի քանի ամիս պարապելուց հետո, հասկանում են, որ իրենց լինել-չլինելը կախված է լավ զինվոր լինելուց։ Եվ նույնիսկ նրանք, ովքեր զորամասերում լավ չէին վերաբերվում զինվորական գործին, շատ արագ սկսում են յուրացնել այն։ Պաշտպանելով իրենց՝ նրանք կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը»։
Խոսելով Տավուշի մարզում պարբերաբար ստեղծվող լարված իրավիճակների մասին՝ Վովա Վարդանովը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանցիների դիրքերը պետք է ոչնչացվեն ու գրավվեն. «Գրավելու համար մենք ոչ մի պատժամիջոցի էլ չենք ենթարկվի, քանի որ դրանք գտնվում են այն ջրբաժանների վրա և այն հատվածներում, որտեղով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Շամշադինի, որոշակիորեն նաև Իջևանի հատվածներում հակառակորդը դիրքավորվել և որոշ առավելություններ է ձեռք բերել մեր նկատմամբ։ Այդ դիրքերի գրավումից ու ոչնչացումից հետո մեզ ագրեսոր համարել չեն կարող, քանի որ դրանք սահմանի վրա են։ Փաստորեն, մենք սահմանի վրա ենք փորձում կանգնել, անգամ մեկ մետր չենք պատրաստվում մտնելու Ադրբեջանի Հանրապետություն։ ՈՒստի արդարացված կլինի մեր գրոհը, քանի որ հակառակորդը սահմանի վրայից անընդհատ կրակի տակ է պահում խաղաղ բնակիչներին։ Իսկ մենք սահմանի վրա կանգնելու մեր իրավունքն ենք վերականգնում»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ