Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՈՒկրաինան հետ է քաշել ծանր զինտեխնիկան

ՈՒկրաինան հետ է քաշել ծանր զինտեխնիկան
10.06.2015 | 23:25

ՈՒկրաինայի զինված ուժերը Դոնբասին սահմանակից տարածքից դուրս են բերել ծանր զինտեխնիկան՝ հայտարարել է ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Կուշնիրը: Նա հավելել է, որ այժմ այդ տարածքում մշտադիտարկում են իրականացնում ԵԱՀԿ-ի դիտորդները:
ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Անդրիյ Լիսենկոն տեղեկացրել է, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ վերջին 24 ժամում սպանվել է 8 զինծառայող, 5-ը վիրավոր է: ՈՒկրաինական աղբյուրները նշում են, որ անցած մեկ օրում անջատականները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 40 անգամ՝ կրակ բացելով ուկրաինական բանակի դիրքերի, նաև՝ բնակավայրերի ուղղությամբ: Երեկ անջատականները կրակ են բացել Դոնբասի շրջանում՝ Կույբիշևի, Հորլովկայի և մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ: ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Վիկտոր Յահունը ՈՒկրաինա-ՆԱՏՕ ներկայացուցչությունների հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիները Դոնբասում կազմում են անօրինական զինված խմբավորման 60 տոկոսը: Նրա խոսքով, ուկրաինական տարածքում անօրինական զինված խմբավորումների կազմում 42 հազար մարդ է ներգրավվել:
ՈՒկրաինական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով վաղը նախատեսված է Նորմանդյան քառյակի ներկայացուցիչներից կազմված շփման խմբի հանդիպումը: Հանդիպմանն ընդառաջ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները շփման խմբին են փոխանցել առաջարկ՝ կապված ՈՒկրաինայի Սահմանադրության փոփոխությունների հետ: Մասնավորապես, առաջարկում են օրենքով համապատասխան ցանկում ներառել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքում գտնվող քաղաքների ու այլ բնակավայրերի անունները: Առաջարկի հեղինակները նաև հատուկ ընդգծել են, որ «Տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքի ընդունումից հետո չպետք է նախատեսվի գործարկման որոշակի ժամկետ: Ըստ առաջարկի, օրենքով պետք է տեղական ինքնակառավարման մարմնին ընձեռել ոստիկանական համակարգ հիմնելու, ռուսերենի գործածության, բնական պաշարների և տնտեսական հարցերը կարգավորելու հնարավորություն:
ՈՒկրաինայի Սահմանադրության փոփոխությունից հետո Դոնբասին հատուկ կարգավիճակ ընձեռելու որոշումը փետրվարին Մինսկում ստորագրված համաձայնագրի կետերից մեկն էր: Մարտին ՈՒկրաինայի Գերագույն ռադան որոշում էր կայացրել ուկրաինական օրենքներին համապատասխան հանրաքվե անցկացնել՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ բնակավայրերին հատուկ կարգավիճակ ընձեռելու վերաբերյալ: Սակայն Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները կտրուկ ընդդիմացել էին ուկրաինական օրենքների ուժով հատուկ կարգավիճակի որոշմանը:
Դոնեցկում մարդիկ ընտանիքներով են պատսպարվում ռումբերի պայթյունների ժամանակ: Պատերազմական իրավիճակն անչափահաս երեխաների ներկան է: Ծնողները ուշի ուշով են հետևում, թե քաղաքական բանակցություններն ինչպես են ընթանում, ինչ պահանջներով է հանդես գալիս Արևմուտքը, ինչպես է արձագանքում Պուտինը, ինչ են խոսում Պուտինի մասին: Մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները փորձում են հնարավորության դեպքում ՈՒկրաինայից բերել երեխաների հատուկ խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ մանկական հատուկ սնունդ: «ՈՒկրաինայում ենք գնումներ կատարել և տեղափոխել Դոնեցկ: Հիմա դա հնարավոր է անել միայն սոցիալական քաղաքականության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո, ընդ որում, մենք դա անում ենք համապատասխան կազմակերպության միջոցով: Այսինքն, մենք մեզ համար չենք կարող պարզապես ինքնակամ ապրանքներ բերել»,- վկայում է երիտասարդ մի կին:
Դոնբասում նույնիսկ ապաստարաններում են մարդիկ ահաբեկվում՝ կրակոցների և պայթյունների ձայներից:

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ