Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մանուչարյանի սպասումների իրականացման բեռը՝ ազատամարտիկների ուսերին

Մանուչարյանի սպասումների իրականացման բեռը՝ ազատամարտիկների ուսերին
12.09.2014 | 18:01

Հաջորդ շաբաթ Հայաստանում նոր շարժում է ձևավորվելու: Այս մասին այսօր հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինս քաղաքական ուժերի նկատմամբ թերահավատ է և երկրում փոփոխությունների հնարավորությունը կապում է ազատամարտիկների հետ: Նրա կարծիքով՝ քաղաքական ուժերը փորձում են միայն ինչ-որ բաներ «չանթել»: Մանուչարյանը նաև ասել է, թե ազատամարտիկների հետ հույս է կապում ոչ թե նրա համար, որ նրանք «մաքուր» են, այլ որ նրանք կռվել են հանուն հայրենիքի: Նա նաև նկատել է, որ ազատամարտիկներից շատերը «սոված են» և նրանց «փորձում են» գնել:
Ազատամարտիկների շարժումը սկսվեց 2013-ի հունիսի 4-ին, երբ եռօրյա նստացույցով պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ազդարարեց իր պայքարի մասին՝ «հանուն ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի»: Այդ օրից մինչ հիմա շատ ջրեր են հոսել: Ավետիսյանը այժմ ազատազրկված է, իսկ երկրում ազատամարտիկների տարբեր խմբավորում-կառույցներ են ստեղծվում: Այս պահին, գոնե՝ երևութաբար, նրանք միմյանցից անկախ են գործում: Չի բացառվում, ավելի շուտ հավանական է, որ ժամանակի ընթացքում նրանցից յուրաքանչյուրն իր հերթին բոլոր ազատամարտիկներին համախմբելու փորձեր անի: Միայն թե՝ ով ում կմիանա կամ կմիանա՞ն ազատամարտիկներն ընդհանրապես, թե՞ կհետևեն քաղաքական ուժերի տխուր նախադեպերին, ժամանակի հարց է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ