-
28.01.2015|
14:33
Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին:
-
28.01.2015|
14:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
-
28.01.2015|
14:28
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:
-
27.01.2015|
00:30
Մինչ ազգովին մեր ներսի ցավն էինք փորձում ամոքել, ազերիները մեր դիմադրողականությունն էին փորձում սահմանի վրա: Բայց, բարեբախտաբար, արդեն մի քանի օր է՝ սահմանում հարաբերական անդորր է, ավելի ճիշտ, զոհեր ու վիրավորներ չունենք: Փոխարենն Ադրբեջանը զարմանալիորեն բարձրաձայնում է իր կորուստների մասին:
-
27.01.2015|
00:23
Այսօր մենք մեկ անգամ ևս հիշում ենք մեր զինված ուժերին, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին հանուն մեր ընդհանուր տան:
-
27.01.2015|
00:06
«Տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատեսն ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: ՈՒնեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք՝ ընկած բոլոր տղերքի ընտանիքների և հարազատների հետ միասին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ տղերքից յուրաքանչյուրի կյանքի համար ադրբեջանցիները թանկ են վճարելու. նրանք թանկ են վճարել, այսօր թանկ են վճարում և ապագայում այդպես էլ լինելու է»,- ասել է ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
-
26.01.2015|
22:23
Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախում պահել հայ-ադրբեջանական սահմանն ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:
-
26.01.2015|
21:58
«Տարվա սկիզբը լարված էր, և մենք ականատես ենք հակառակորդի բազմաթիվ նախահարձակ գործողությունների: ՈՒնեցանք ցավալի կորուստներ, որոնց համար սգում ենք»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
26.01.2015|
15:59
Հունվարի 26-ին՝ ՀՀ բանակի 23-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
-
26.01.2015|
12:58
Գերմանիան մերժել է գերմանական պաշտպանության ոլորտի ձեռնարկություններում Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումների բոլոր հայտերը՝ հաղորդում է Bild-ը: