Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • Բարդ է պատկերացնել, որ Սուրուչի ահաբեկչությունը հնարավոր էր կազմակերպել առանց պետական աջակցության

    Բարդ է պատկերացնել, որ Սուրուչի ահաբեկչությունը հնարավոր էր կազմակերպել առանց պետական աջակցության

    22.07.2015| 14:23
    Riataza.com-ի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, մեկնաբանելով Սուրուչի պայթյունը, հայտարարել է, որ հարձակումը չէր կարող կազմակերպվել առանց թուրքական պետության աջակցության։
  • ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի» տեղեկությունը

    ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի» տեղեկությունը

    22.07.2015| 14:20
    ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքում է «ադրբեջանական պրոպագանդայի տեղեկությունը», թե ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է պաշտպանության բանակի երկու Տ-72 տանկ։
  • Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են

    Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են

    22.07.2015| 14:20
    Երեկ ամբողջ օրը ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ առավոտյան հաղորդել է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
  • Նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր

    Նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր

    22.07.2015| 10:49
    Հուլիսի 21-22 ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները:
  • Շփման գծում անհանգիստ է

    Շփման գծում անհանգիստ է

    22.07.2015| 00:06
    Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը:
  • Կենտրոնում ավարտվում է զորակոչը

    Կենտրոնում ավարտվում է զորակոչը

    21.07.2015| 14:00
    «Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոն վարչական շրջանում նույնպես ավարտվում է ամառային զորակոչը և մենք այստեղ հավաքվել ենք հանդիսավորությամբ, Աստծո օրհնությամբ ճանապարհելու Կենտրոնի նորակոչիկներին»,- այս մասին այսօր նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
  • Ադրբեջանը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի

    Ադրբեջանը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի

    19.07.2015| 02:43
    Asbarez-ի փոխանցմամբ դա տեղի է ունեցել ինտենսիվ զորավարժությունների ընթացքում, որոնք սկսել է Ադրբեջանը։ Bloomberg ամերիկյան լրատվականի գնահատականով՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
  • ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանական ու կանխարգելիչ

    ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանական ու կանխարգելիչ

    17.07.2015| 10:58
    ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել:
  • Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում

    Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն ռազմական կրթության ոլորտում

    17.07.2015| 10:52
    Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը:
  • Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում ԼՂՀ ՀՕՊ ուժերը կվերացնեն Ադրբեջանի օդային թիրախները

    Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում ԼՂՀ ՀՕՊ ուժերը կվերացնեն Ադրբեջանի օդային թիրախները

    16.07.2015| 15:11
    ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: