-
29.09.2015|
11:38
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է.
-
29.09.2015|
10:57
Համեմատաբար վերջերս ամերիկացի գեներալ Ռայմոնդ Օդիերնոն հանկարծ վերադարձավ այն գաղափարին, որ դեռ 2012 թ. հունվարին փոքր-ինչ սքողված ձևով արտահայտել էր մեկ այլ աշխարհահռչակ ամերիկացի` կադրային հետախույզ Պիտեր Գելբրայթը, ով ժամանակին եղել է Հորվաթիայում ԱՄՆ-ի դեսպան և անմիջականորեն համակարգել պատժիչ գործողություններն ընդդեմ Սերբական Կրաինայի Հանրապետության։
-
28.09.2015|
16:31
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում:
-
-
28.09.2015|
10:39
«Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմ բանակին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ բանակ:
-
27.09.2015|
12:16
Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք:
-
27.09.2015|
01:00
Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ:
-
26.09.2015|
17:20
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
-
26.09.2015|
17:15
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ), 82 (28 արկ) և 120 մմ (2 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (1 արկ) և ՀԱՆ-17 (30 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
26.09.2015|
17:14
Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ, հայկական զինուժի հետ բախումների հետևանքով ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ, կան վիրավորներ: