Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայաստանում ձմեռը շարունակվում է՝ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում ձմեռը շարունակվում է՝ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
30.01.2014 | 12:46

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանցանելի են Ալագյազ - Արթիկ, Ալագյազ - Մելիքգյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ. թանձր մառախուղ է, իսկ Արագածոտնի մարզի Արագած և Նորաշեն գյուղերում ձնաբուք է: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել այդ ավտոճանապարհներով:
Սոթք - Քարվաճառ, Հնաբերդ - Գեղաձոր ավտոճանապարհները փակ են:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ